Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար
30/05/2017 12:04
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի հունիսի 12-ից կազմակերպում է ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով դասընթաց 98 ժամ տևողությամբ:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, դասընթացի սկիզբը՝ ժամը 18:30-ից, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օրվա դասի տևողությունը՝ 3 ժամ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև հունիսի 9-ը ներառյալ: Դասընթացի ընդհանուր արժեքը կազմում է 135.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ, վճարումը կարող է կատարվել փուլերով): Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի «Հարկային օրենսգիրք» ժողովածուն: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

«Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար թեմայով դասընթացի ծրագիր

1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ և ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ – 50 ժամ

Թեմա 1. Հաշվապահական հաշվառման ներածություն: (1 ժամ)

1.1 Հաշվապահական հաշվառման առարկան, մեթոդը, խնդիրները և նպատակները: Տնտեսվարող սուբյեկտները: Ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները: Ֆինանսական և կառավարչական հաշվառում: Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ:

1.2 Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները:

Թեմա 2. Հաշվապահական հաշվառման տարրերը: Հաշիվներ և կրկնակի գրանցում: (5 ժամ)

2.1 Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն (Հաշվապահական հաշվեկշիռ): Ակտիվ, պարտավորություն, սեփական կապիտալ: Հաշվեկշռային հավասարություն:

2.2 Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն: Եկամուտներ և ծախսեր:

Թեմա 3. Հաշվապահական հաշվառում վարելու հիմնական կանոնները: Հաշիվներ և կրկնակի գրանցում: (10 ժամ)

3.1 Հաշվապահական հաշվառման հաշիվների դասակարգումը, հաշվային պլանը: Հաշվա-պահական փաստաթղթեր: Սինթետիկ և անալիտիկ հաշվառում:

3.2 Կրկնակի գրանցում: Գործառնությունների գրանցումը, հաշվապահական հաշվառման ցիկլի քայլերը: Փորձնական հաշվեկշիռ: Ճշգրտող գրանցումներ: Փակող գրանցումներ: Ֆինանսական հաշվետվությունների կազմում:

Թեմա 4. Պաշարների հաշվառումը: (8 ժամ)

4.1 Պաշարների դասակարգումը: Նյութերի ձեռքբերման և ելքագրման փաստաթղթային ձևակերպումը և հաշվառումը: Անավարտ արտադրության և պատրաստի արտադրանքի հաշվառումը: Պաշարների գույքագրումը:

4.2 Պաշարների սկզբնական չափումը՝ ձեռքբերման հետ կապված ծախսումները, պաշարների վերամշակման հետ կապված ծախսումները: Պաշարների հետագա չափումը:

4.3 Պաշարների ինքնարժեքի չափման մեխանիզմները: Ինքնարժեքի բանաձևերը: Պաշարների գնահատումը պարբերական և անընդհատ մեթոդների օգտագործմամբ:

Թեմա 5. Դեբիտորական պարտքերի հաշվառումը: (4 ժամ)

5.1 Դեբիտորական պարտքերի ճանաչումը և գնահատումը: Առևտրային զեղչեր: Վաճառված ապրանքների վերադարձ և նվազեցումներ:

5.2 Անհավաքագրելի դեբիտորական պարտքերի գնահատումը: Կասկածելի պարտքեր: Անհուսալի պարտքեր:

5.3 Տրված կանխավճարների հաշվառումը: Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով: Այլ դեբիտորական պարտքերի հաշվառումը:

Թեմա 6. Հիմնական միջոցների հաշվառումը: (6 ժամ)

6.1 Հիմնական միջոցների ճանաչումը, սկզբնական արժեքի չափումը: Հետագա ծախսումեր:

6.2 Հիմնական միջոցների գույքագրումը և օտարումը:

6.3 Մաշվածության եղանակները:

6.4 Հիմնական միջոցների հետագա չափումը: Վերագնահատման մոդել:

Թեմա 7. Ոչ նյութական ակտիվների հաշվառումը: (2,5 ժամ)

7.1 Ոչ նյութական ակտիվների ճանաչումը և սկզբնական հաշվառումը: Ոչ նյութական ակտիվների հետագա հաշվառումը:

7.2 Ներստեղծված ոչ նյութական ակտիվներ: Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի և օտարման հաշվառումը:

Թեմա 8. Ընթացիկ պարտավորությունների հաշվառումը: (2,5 ժամ)

8.1 Կարճաժամկետ վարկերի և փոխառությունների հաշվառումը:

8.2 Գնումների, աշխատավարձի գծով պարտքերի հաշվառումը:

8.3 Բյուջեի հանդեպ պարտավորությունների հաշվառումը:

Թեմա 9. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների հաշվառումը: (2,5 ժամ)

9.1 Երկարաժամկետ վարկերի և փոխառությունների հաշվառումը:

9.2 Ֆինանսական վարձակալության հաշվառումը:

Թեմա 10. Եկամուտների և ծախսերի դասակարգումը և հաշվառումը: (2,5 ժամ)

10.1 Եկամուտների և ծախսերի դասակարգումը և հաշվառումը:

10.2 Կուտակված շահույթի ձևավորման և բաշխման հաշվառումը:

Թեմա 11. Սեփական կապիտալի հաշվառումը: (2,5 ժամ)

11.1 Կապիտալի բաղադրիչները: Կանոնադրական կապիտալի հաշվառումը:

11.2 Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն:

Թեմա 12. Դրամական միջոցների հաշվառումը: (2,5 ժամ)

12.1 Դրամարկղային գործառնությունների հաշվառումը: Հաշվարկային հաշվով իրականացվող գործառնությունների հաշվառումը: Արտարժութային հաշվով իրականացվող գործառնությունների հաշվառումը:

12.2 Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն (ուղղակի եղանակ, անուղղակի եղանակ):

Թեմա 13. Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, ներկայացման կարգը և փոխադարձ կապը: (1 ժամ)

2. ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ – 24 ժամ

Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ – 6 ժամ

1.1 ԱԱՀ հարկատեսակը: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություններ: ԱԱՀ-ի շեմը: Ամսեկան և եռամսայակային ԱԱՀ: ԱԱՀ-ի դրույքաչափերը` ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ, ԱԱՀ-ից ազատված գործարքներ, ԱԱՀ-ի 0% դրույքաչափ, ԱԱՀ-ի դրույքաչափերով հարկվող մեծածախ և մանրածախ գործարքներ:

1.2 ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություններ` անկախ ԱԱՀ-ի շեմից: ԱԱՀ-ի հաշվարկման կարգը:

1.3 Ներմուծման դեպքում մաքսազերծման արդյուքնում հաշվարկվող ԱԱՀ: ԱԱՀ-ի հաշվանցման կարգը: Հետաձգված ԱԱՀ: ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն, ԱԱՀ-ի հաշվետվություն: ԱԱՀ-ով հարկային հաշիվների դուրսգրման կարգը: ԱԱՀ-ի հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու կամ սխալ հաշվարկելու դեպքում տույժերի և տուգանքների սահմանումը:

Թեմա 2. Շահութահարկ – 4 ժամ

2.1 Շահութահարկ հարկատեսակը և նրա հաշվարկման կարգը:

2.2 Շահութահարկի կանխավճարի հաշվարկման կարգը, վճարման կարգը 1-ին և 2-րդ եռամսյակներում: Շահութահարկի կանխավճարի կարգը տարեկան 75% չապահովելու դեպքում կազմակերպությանը ներկայացվող տուգանքի վճարաման չափը:

2.3 Շահութահարկի դրույքաչափը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմկերպությունների համար:

2.4 Շահութահարկի գծով արտոնություններ: Հարկվող շահույթի հաշվարկման կարգը` եկմուտներ, ծախսեր և այլ նվազեցումներ: Շահութահարկի տարեկան հաշվետվության ներկայացման և վճարման ժամկետները:

Թեմա 3. Հաստատագրված վճար – 3 ժամ

3.1 Հաստատգրված վճարով հարկվող գործունեության տեսակները: Հաստատագրված վճարի հաշվարկման կարգն ըստ գործունեության տեսակների:

3.2 Ելակետային տվյալներ և ուղղիչ գործակիցներ: Ելակետային տվյալների մասին հայտարարությունների հաստատման կարգը և ժամկետներն ըստ գործունեության տեսակների: Ելակետային տվյալների մասին հայտարարության փոփոխման կարգը և հաշվարկի առանձնահատկությունը` ելակետային տվյալների նվազեցման դեպքում:

3.3 «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքի գործածումը` խաղատնային և շահումով խաղերի գործունեության դեպքում, ինչպես նաև գործունեության կասեցման կարգը և ժամկետները: Հաստատագրված վճարի ժամկետները խախտելու և չվճարելու համար նախատեսված տույժեր և տուգանքներ:

Թեմա 4. Արտոնագրային վճար – 3 ժամ

4.1 Արտոնագրային վճար հարկատեսակը: Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակները;

4.2 Արտոնագրային վճարի հաշվարկման և վճարման կարգը: Ելակետային տվյալներ և ուղղիչ գործակիցներ: Արտոնագրային վճարով աշխատելու հետ կապված դիմում-հայտարարությունների ներկայացման և վճարման կարգը:

4.3 Յուրաքանչյուր գործունեության տեսակին համապատասխան ելակետային տվյալերի և ուղղիչ գործակիցների դրույքաչափերը: Յուրաքանչյուր գործունեության տեսակի համապատասխան դիմում-հայտարարությունների բացակայության դեպքում նախատեսված տույժեր և տուգանքներ:

Թեմա 5. Շրջանառության հարկ – 3 ժամ

5.1 Շրջհարկ հարկատեսակը: Շրջհարկի հաշվարկման կարգը և դրույքաչափերը, հիմնավորված և չհիմնավորված փաստաթղթերի առկայության դեպքում: Շրջհարկի հաշվետվություններ: ԱԱՀ-ի շեմի կիրառումը շրջհարկով աշխատող կազմակերպությունների համար:

5.2 Գնման ակտով կատարված գործարքների կատարման գծով եկամտային հարկի հաշվարկման առանձնահատկությունը: Շրջհարկի հաշվետվությունների ներկայացման ժամկետները: Հաշվետվությունները ժամանակին և ճիշտ չներկայացնելու դեպքում նախատեսված տույժեր և տուգանքներ:

Թեմա 6. Գույքահարկ – 2 ժամ

6.1 Գույքահարկ հարկատեսակը: Գույքահարկ վճարողները, գույքահարկի հաշվետվությունները և դրույքաչափերը:

6.2 Գույքահարկի գծով արտոնություններ: Գույքահարկի հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու և հաշվարկների սխալ կատարման համար նախատեսված տույժեր և տուգանքներ:

Թեմա 7. Եկամտային հարկ – 3 ժամ

7.1 Եկամտային հարկ հարկատեսակը: Հարկվող եկամուտը:

7.2 Աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից եկամտային հարկի հաշվարկման դրույքաչափերը: Եկամտային հարկի հաշվետվությունների և վճարումների ներկայացման և հաշվարկված եկամտային հարկի վճարման ժամկետները:

3. ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ – 14 ժամ

Թեմա1. Կազմակերպության պետական գրանցման գործընթացը – 4 ժամ

1.1 Պետ ռեգիստրի վկայակը և կանոնադրությունը, դրանցում ներառվող տվյալները: 1.2 Կնիքի և դրոշմակնիքների ստացման համար անհրաժեշտ փաստաղթղերի ներկայացման կարգը:

Թեմա 2. Կազմակերպության ՀԴՄ-ի, դրամարկղի գրքի և ապրանքի տեղափոխման գրքերի գրանցման և հաստատման կարգը, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերը- 4 ժամ

2.1 Դրամարկղի մուտքի և ելքի օրդերների գրանցման կարգը, դրանց հիմքերը կազմող փաստաթղթերը համաձայն դրամարկղային գործառնությունների և դրամաիկղի գրքի վարման կանոնների:

2.2 Օրդերների գրանցման կարգը դրամարկղի գրքում` ըստ օրացույցային օրերի:

2.3 Ապրանքի տեղափոխման գրքերի գրանցման և հաստատման կարգը:

Թեմա 3. Աշխատանքային պայմանագրեր: Աշխատավարձի և աշխատակիցների այլ հատուցումների հաշվառումը – 3 ժամ

3.1 Աշխատանքնային և քաղիրավական պայմանագրերի տարբերությունները, աշխատավարձի սահմանման և հաշվարկման կարգը:

3.2 Աշխատանքի ընդունման և ազատման կարգը:

3.3 Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր, աշխատավարձի ցուցակներ:

3.4 Աշխատակիցների արձակուրդայինի, վերջնահաշվարկի, գործուղման վճարների, անաշխատունաակության և մայրության նպաստների հաշվարկներ:

3.5 Գործուղման թերթիկներ և առհաշիվ անձի հաշվետվություններ

Թեմա 4 Կազմակերպության այլ փաստաթղթերի վարման և լրացման կարգը – 3 ժամ

4.1 Հաշիվ ապրանքագրեր և գնման ակտեր, դրանց տարբերությունը:

4.2 Մեմորիալ օրդերների վարման կարգը:

4.3 Բանկային գործարքներ: Վճարման հանձնարարագրեր անկանխիկ գործարքներ կատարելու համար: Բանկային քաղվածքների, բանկային հաշիվների համալրման և գումարների կանխիկացման գործարքներ:

4. ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /ՀԾ 6/-10 ժամ

Ծանոթացնել ՀԾ-ի աշխատելու կանոններին, Ծրագրի 7 ենթահամակարգերին.

1.Հաշվապահություն – 4 ժամ

2.Պահեստներ – 1 ժամ

3. Աշխատավարձ – 1 ժամ

4. Հիմնական միջոցներ – 1 ժամ

5. Արագամաշ առարկաներ – 1 ժամ

6. Բանկ – 1 ժամ

7. Ադմինիստրատորի գործիքներ – 1 ժամ

Յուրաքանչյուր համակարգ ունի իր համապատասխան տիրույթները` տեղեկատուներ, փաստաթղթեր, հաշվետվություններ, փաստաթղթերի մատյաններ և այլն:

«Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար թեմայով դասընթացի դասախոսներ.

1. Զուրաբյան Կարինե՝ Երևանի Պետական Համալսարանի Տնտենսագիտության ֆակուլտետի դոցենտ

2. Կիրակոսյան Նարինե՝ Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի դասախոս

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93