Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԶՆ փոխնախարար Տիգրան Խաչատրյան. Հայաստանում բիզնես սկսելն ավելի դյուրին է, քան աշխարհի 152 երկրում
16/06/2017 18:53
Կիսվել

ՏԶՆ փոխնախարար Տիգրան Խաչատրյան. Հայաստանում բիզնես սկսելն ավելի դյուրին է, քան աշխարհի 152 երկրում

«Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա արդյունքների (43-րդ տեղը) համեմատությամբ բարելավել է իր դիրքերը 5 կետով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

2008 թվականից սկսած ՀՀ կառավարությունը հաստատում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրերը, որոնք ուղղված են երկրում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելուն:  Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատականներում:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրերում ներառված են հատկապես այնպիսի միջոցառումներ, որոնք  նախատեսում են Հայաստանի դիրքերը էականորեն բարելավել: 

«Այս առումով մենք ուժեղ ենք պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերով, վարկերի ստացման և պայմանագրերի կիրառմամբ: Թույլ ենք միջազգային հաշվետվությունների, սնանկացման վարույթների,  այսինքն՝ առողջացման համար նախատեսված ընթացակարգերի առումով, ինչպես նաև քաղաքաշինական թույլտվությունների ստացման ու էլեկտրականության միացման առումով, այսինքն՝ այն ծառայություններով, որոնք նոր ստեղծվող բիզնեսի համար ապահովում են շինարարական թույլտվության ստացման  և հանրային ծառայություններին միանալու ընթացակարգերը: Այս վերջին չորսը մեզ համեմատաբար մտահոգվելու տեղիք են տալիս, և այս առումով անելիքներ ունենք»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ գնահատման գործընթացը կախված է երկու գործոնից՝ քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ տնտեսվարող սուբյեկտի համար օրինակ շինարարական թույլտվություն ստանալու համար, և ժամանակը, որի ընթացքում հնարավոր է դա իրագործել:

«Հետևաբար, մեր գործողություններով նպատակ ունենք կամ կրճատել քայլերը, կամ այն ժամանակը, որ այդ տնտեսվարողից պահանջում է այդ ցուցանիշին հասնելու համար»,-նշեց նա:

Տիգրան Խաչատրյանը  ընդգծեց, որ Հայաստանի գրանցած ցուցանիշները պետք է դիտարկել և վերլուծել՝ համեմատելով մյուս երկրների հետ, այսինքն՝  Հայաստանում բիզնես սկսելն ավելի պարզ է՝ իմ համեմատ 152 երկրների, և ավելի բարդ՝ ի համեմատ 37 երկրների:

«Բոլորն են փոփոխություններ անում, և պետք է հիշել, որ մեր հարևանները ևս ձեռքերը ծալած չեն նստում: Մենք պետք է պարզապես ավելի արագ և արդյունավետ գործենք, քան մեր հարևանները»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանը:

Այս տարի, մասնավորապես, նախատեսվում են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված օրենքով սահմանված ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկության ներկայացում, բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվական համակարգի պարզեցում  (ներկայումս երեք գերատեսչությունների ներկայացվող թղթե հաշվետվությունների փոխարեն 1 էլեկտրոնային հաշվետվության սահմանում), սնանկության վարույթում գտնվող ձեռնարկությունների պաշտպանվածության մեխանիզմների բարելավում` ֆինանսական առողջացման պայմանների բարելավման նպատակներով  և այլն:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90