Նավթի գները նվազել են – 21/06/17
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.19%-ով և կազմել 42.51 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.48%-ով և կազմել 44.79 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):