Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Արդշինբանկ. գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններ՝ անկանխիկ գործարքների դիմաց
20/07/2017 16:24
Կիսվել

Արդշինբանկ. գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններ՝ անկանխիկ գործարքների դիմաց

Արդշինբանկը Visa *քարտապաններին առաջարկում է կատարել անկանխիկ գործարքներ և օգտվել գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններից սույն թվականի հուլիսի 18-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում: Գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, ովքեր առաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը:

Մասնավորապես, դասական քարտերի այն 5 քարտապանները, ովքեր կիրականացնեն ամսական 6 անգամ և ավել **անկանխիկ գործարքներ և առաջինը կհատեն 100.000 ՀՀ դրամի սահմանագիծը, կստանան 50.000 ՀՀ դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին:

Քարտի տեսակ՝ դասական

– Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ՝ 6։

– Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար՝ 100,000 ՀՀ դրամ

– Փոխհատուցման գումար՝ 50,000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին, 30,000 ՀՀ դրամ՝ երկրորդ 5 հաճախորդին, 20,000 ՀՀ դրամ՝ երրորդ 5 հաճախորդին։

Պրեմիում դասի քարտերի դեպքում սահմանագիծը հատած առաջին 3 քարտապաններին սպասվում է 100% հետվճարի տրամադրում:

Քարտի տեսակ՝ պրեմիում

– Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ՝ 10։

– Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար՝ 200,000 ՀՀ դրամ

– Փոխհատուցման գումար՝ 200,000 ՀՀ դրամ՝ առաջին 3 հաճախորդին, 100,000 ՀՀ դրամ՝ երկրորդ 3 հաճախորդին, 70,000 ՀՀ դրամ՝ երրորդ 3 հաճախորդին։

«Արդշինբանկը շարունակաբար զարգացնում է իր կողմից առաջարկվող ծառայությունները և պայմանները՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջները և նախասիրությունները: Մենք հանդես ենք գալիս աննախադեպ առաջարկով՝ ընձեռելով մեր հաճախորդներին բացառիկ հնարավորություն կատարել անկանխիկ գնումներ և յուրաքանչյուր ամիս ստանալ 20.000 դրամից մինչև 200.000 դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին: Այս առաջարկի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ մեր քարտապանն ինքն է որոշում, ինչպես տնօրինել փոխհատաուցված գումարը, ավելին, չի մասնկացում որևէ մրցանակաբաշխության կամ ակցիայի: Համոզված եմ, որ այս առաջարկը դուր կգա մեր հաճախորդներին և կարճ ժամանակ անց նրանցից շատերը բարձր կգնահատեն անկանխիկ գործարքների առավելությունները և դրական կողմերը»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Անկանխիկ գործարքների և գումարային փոխհատուցման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով https://goo.gl/P9cy2v դասական քարտերի համար և https://goo.gl/PhZmf1 պրեմիում դասի քարտերի համար, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

* Տվյալ միջոցառման շրջանակում անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները:

** Տվյալ միջոցառմանը կարող են մասնակցել միայն Visa International վճարահաշվարկային համակարգի քարտերից օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները:

————————-

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25