Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Արդշինբանկ. օրացույց՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
14/09/2017 17:22
Կիսվել

Արդշինբանկ. օրացույց՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին

Արդշինբանկը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործությունների «Արարում» հանդիսավոր ցուցահանդեսին, որտեղ հյուրերը նաև կստանան բանկի կողմից թողարկված ծովանկարչի աշխատանքներով օրացույցներ:

Նշենք, որ մեծ ծովանկարիչ Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված՝ Արդշինբանկը թողարկել է օրացույցներ ծովանկարչի աշխատանքներով: Օրացույցում տեղ են գտել նկարչի այնպիսի աշխատանքներ ինչպիսիք են «Նոյն իջնում է Արարատից», «Լուսնյակ գիշեր. Կոնստանդնուպոլիս», «Ձկնորսները ծովափին», «Թեոդոսիայի ծովածոցը. Արևածագ», «Նավաբեկությունից փրկվողները» և այլն: Օրացույցում ներառված բոլոր աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և հանդիսանում են մեր երկրի հարստությունն ու սեփականությունը:

«Մշակութային ոլորտի աջակցությունն այսօր Արդշինբանկի սոցիալական ռազմավարության առաջնային ուղղություններից մեկն է, քանի որ մենք կարևորում ենք այս ոլորտի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը և դրա փոխանցումը սերնդեսերունդ: Համագործակցելով Հայաստանի ազգային պատկերասրահի հետ` մենք թողարկեցինք ծովանկարչի աշխատանքներով հոբելյանական օրացույց: Այդպիսով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայազգի զավակ աշխարհահռչակ հանճարի լուսավոր հիշատակին, նրա անգնահատելի ներդրմանը համաշխարհային արվեստի զարգացման գործում»,- նշեց Արդշինանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հավելենք նաև, որ Արդշինբանկի հոբելյանական օրացույցը պատվոգիր է շահել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և «Ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույց 2017» մրցույթում տեղ է գրավել հաղթող եռյակում:

—————-

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22