Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով
26/09/2017 11:22
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի հոկտեմբերի 9-ից կազմակերպում է ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով դասընթաց 98 ժամ տևողությամբ:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, դասընթացի սկիզբը՝ ժամը 18:30-ից, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օրվա դասի տևողությունը՝ 3 ժամ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ: Դասընթացի ընդհանուր արժեքը կազմում է 135.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ, վճարումը կարող է կատարվել փուլերով): Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի «Հարկային օրենսգիրք» ժողովածուն: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԸ

Թեմա 1. Հաշվապահական հաշվառման ներածություն – 1 ժամ

Թեմա 2. Հաշվապահական հաշվառման տարրերը: Հաշիվներ և կրկնակի գրանցում – 5 ժամ

Թեմա 3. Հաշվապահական հաշվառում վարելու հիմնական կանոնները: Հաշիվներ և կրկնակի գրանցում – 10 ժամ

Թեմա 4. Պաշարների հաշվառումը – 8 ժամ

Թեմա 5. Դեբիտորական պարտ­քերի հաշվառումը – 4 ժամ

Թեմա 6. Հիմնական միջոցների հաշվառումը – 6 ժամ

Թեմա 7. Ոչ նյութական ակտիվների հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 8. Ընթացիկ պարտավորությունների հաշ­վառումը – 2.5 ժամ

Թեմա 9. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների հաշ­վառումը – 2.5 ժամ

Թեմա 10. Եկամուտների և ծախսերի դասակարգումը և հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 11. Սեփական կապիտալի հաշ­­վա­ռումը – 2.5 ժամ

Թեմա 12. Դրամական միջոցների հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 13. Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, ներկայացման կարգը և փոխադարձ կապը – 1 ժամ

Դասախոս՝ Կարինե Զուրաբյան ԵՊՀ-ի Տնտենսագիտության ֆակուլտետի դոցենտ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ – 24 ժամ

Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ – 6 ժամ

Թեմա 2. Շահութահարկ – 4

Թեմա 3. Հաստատագրված վճար – 3

Թեմա 4. Արտոնագրային վճար – 3

Թեմա 5. Շրջանառության հարկ – 3

Թեմա 6. Գույքահարկ – 2

Թեմա 7. Եկամտային հարկ – 3

ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ – 14 ժամ

Թեմա 1. Կազմակերպության պետական գրանցման գործընթացը – 4

Թեմա 2. Կազմակերպության ՀԴՄ-ի, դրամարկղի գրքի և ապրանքի տեղափոխման գրքերի գրանցման և հաստատման կարգը, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերը – 4

Թեմա 3. Աշխատանքային պայմանագրեր: Աշխատավարձի և աշխատակիցների այլ հատուցումների հաշվառումը – 3

Թեմա 4.Կազմակերպության այլ փաստաթղթերի վարման և լրացման կարգը – 3

Դասախոս՝ Նարինե Կիրակոսյան Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի դասախոս

3. ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /ՀԾ 6/-10 ժամ

Հաշվապահություն – 4

Պահեստներ – 1

Աշխատավարձ – 1

Հիմնական միջոցներ – 1

Արագամաշ առարկաներ – 1

Բանկ – 1

Ադմինիստրատորի գործիքներ – 1

Դասախոս՝ Նարինե Կիրակոսյան Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի դասախոս

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84