Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Երևանում կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 24-րդ նիստը
28/09/2017 15:58
Կիսվել

Երևանում կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 24-րդ նիստը

Սեպտեմբերի 27-28-ը Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները:

Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերով կարող ենք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու պայմաններ ստեղծել կայուն զարգացման համար՝ հանուն անդամ երկրների բնակչության բարեկեցության»:

Վարդան Հարությունյանը կարևորել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման ու համագործակցության բարձր մակարդակը, ինչը թույլ է տալիս ավելի օպերատիվ արձագանքել և արդյունավետ ու փոխընդունելի լուծում տալ ծագող խնդիրներին. «Գաղտնիք  չէ, որ Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք ուղղված են մեր երկրների առևտրատնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Համոզված եմ, որ այսօրվա քննարկման ընթացքում կկարողանանք գործակցությունը դյուրացնող հարցերի լուծման հասնել, ինչպես նաև մեր արտաքին տնտեսվարողների համար պարզեցնել մաքսային ընթացակարգերը»:

Խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները, ամփոփել նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը և նախանշել 2018 թվականի անելիքները: «Մասնավորապես քննարկվել են ներմուծվող ապրանքների՝ մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը բացթողման դեպքում մաքսային ապահովումների վճարի հստակեցման, մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում փորձի արդյունավետության և միասնական մեխանիզմների ներդրման հարցերը»,-տեղեկացրել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը: Նրա խոսքով՝ արդեն իսկ ընդունվել է Մաքսային օրենսգրքի նոր խմբագրությունը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից: Այժմ յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ աշխատանքներ են ընթանում համապատասխան գործընթացը նախապատրաստելու ուղղությամբ:

Նիստում անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ սահմաններին իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տվյալների պարբերական փոխանակման, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում (ԱՏԳԱԱ) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներում հերթական փոփոխությունների, ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների հետ կապված խնդիրներին:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ մաքսային սահմաններով մաքսանենգ ապրանքների տեղափոխման ուղիների, մաքսային գործում հանցավորության կանխարգելման և բացահայտմանն ուղղված օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ԵԱՏՄ մաքսային մարմինների միջև վարչական իրավախախտումների և դրանց վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կարգը: Մեկ այլ որոշմամբ հստակեցվել են միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ ժամանակավոր ընթացակարգով ձևակերպման, փոխադրողներին ներկայացվող պահանջների և անհրաժեշտ փաստաթղթերի միասնականացման հարցերը:

Նիստում որոշում է ընդունվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական՝ 25-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98