Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Վարդան Արամյան. 2018 թ.-ին կանխատեսվում է սպառման 3% աճ
28/09/2017 19:21
Կիսվել

Վարդան Արամյան. 2018 թ.-ին կանխատեսվում է սպառման 3% աճ

Շարքային քաղաքացու կյանքի բարելավումը որոշելու համար պետք է նայել սպառման ցուցանիշներին, որովհետև կյանքը բարելավվում է սպառման միջոցով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը որքանո՞վ ազդեցություն կունենա շարքային քաղաքացու կյանքի վրա:

«Այս տարվա առաջին եռամսյակում սպառումն աճել է: Եթե տնտեսության մեջ լինում է տնտեսական ակտիվություն և տնտեսավարողները ստեղծում են եկամուտներ, հետագայում այդ եկամուտները վերաբաշխվում են: Հետևաբար, եթե ունենում ենք 4,5 տոկոսի տնտեսական աճ, դա, բնականաբար, ազդելու է բնակչության սպառման մակարդակի վրա: Մենք կանխատեսում ենք սպառման աճ շուրջ 3 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Կառավարության հաստատած նախագծով հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017 թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Դեֆիցիտը լինելու է մոտ 157 միլիարդ դրամ՝ այս տարվա 150 միլիարդի փոխարեն: Արամյանը նշեց, որ 2018-ի դեֆիցիտի շուրջ 80 միլիարդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ մնացած մասը՝ արտաքին:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87