Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՊԵԿ․ Հայաստանի մաքսային համակարգը` «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսում
03/11/2017 11:11
Կիսվել

ՊԵԿ․ Հայաստանի մաքսային համակարգը` «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսում

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-26-ը մասնակցել է «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսին: Այն անց է կացվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 18-րդ անգամ: Ցուցահանդեսը համախմբել է ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պատվիրակություններին, այլև ՌԴ-ում այլ երկրների հավատարմագրված մաքսային կցորդներին և Համաշխարհային մաքսային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի գլխավորությամբ: Հայաստանի մաքսային ծառայության տաղավարն այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է վերջերս արդիականացված սահմանային անցակետերով և առևտրի «մեկ պատուհան» ընթացակարգով: ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի և առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովի հետ երկկողմ հանդիպումներին հայաստանյան գործընկերները ներկայացրել են հայ-վրացական արդիականացված սահմանային անցումային կետերում կատարված աշխատանքները, դրանց արդյունքում արձանագրված դրական ցուցանիշները, ինչպես նաև ապրանքաշրջանառության և ուղևորների փոխադրման ծավալի աճի մասին վիճակագրական տվյալներ: ՊԵԿ պատվիրակությունը նկարագրել է նաև «մեկ պատուհան» ազգային ծրագրի առանձնահատկությունները, տնտեսվարողի և, ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի վրա դրա ունեցած դրական ազդեցությունը, որն արտահայտվում է ապրանքների արագ փոխադրմամբ և մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատմամբ:

ՀՀ մաքսային ծառայության պատվիրակությունն ընդգրկվել է նաև «Մաքսային ծառայությունը բիզնեսի և պետության համար» խորագրով լիագումար նստաշրջանում, որին մասնակցում էին ՀՄԿ գլխավոր քարտուղարը, ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պաշտոնատար այլ անձինք: Նստաշրջանի ավարտին ներկայացվել է «Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ մասնակիցների խարտիայի հավանության մասին» հայտարարությունը:

Ցուցահանդեսի ընձեռած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բիզնեսի ներկայացուցիչներին նմանատիպ միջոցառումներում ավելի շատ ներգրավելու, նրանց հետ անմիջական երկխոսություն հաստատելու ուղղությամբ:

«Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսն անց է կացվում մաքսային ծառայողի օրվան ընդառաջ, որը Ռուսաստանում նշվում է հոկտեմբերի 25-ին: Այն հարթակ է տրամադրում ԵԱՏՄ անդամ երկրներին՝ ներկայացնելու մաքսային ծառայությունների վերջին տարիների ձեռքբերումները, բարեփոխումները և նոր ծրագրերը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02