Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՊԵԿ. Կայացվել է գումարի գանձման ավելի քան 5,200 որոշում
10/11/2017 11:31
Կիսվել

ՊԵԿ. Կայացվել է գումարի գանձման ավելի քան 5,200 որոշում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունում կայացվել է գումարի գանձման 5232 որոշում` 18.028 միլիոն դրամի չափով, բռնագանձման 588 հայց՝ 605 միլիոն դրամ հայցագնով և պարտատերերի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին 542 դիմում` 8.808 միլիոն դրամ պահանջով: Հայցերով և դիմումներով, այդ թվում՝ նաև նախորդ ժամանակաշրջանի ընթացքում ներկայացված հայցերով և դիմումներով, հաշվետու ժամանակաշրջանում կայացվել է 1242  վճիռ` 10.859 միլիոն դրամ ընդհանուր հայցագնով (286-ը՝ 186 միլիոն դրամ հայցագնով բռնագանձման հայցեր, 956-ը՝ 10.673 միլիոն դրամ պահանջով սնանկ ճանաչելու մասին դիմումներ): Բավարարվել է 1218 վճիռ՝ 10.787 միլիոն դրամ հայցագնով (265-ը՝ 127 միլիոն դրամ հայցագնով բռնագանձման հայցեր, 953-ը՝ 10.659 միլիոն դրամ պահանջով սնանկ ճանաչելու դիմումներ), ինչը կազմում է ընդհանուր քանակի 98.1 տոկոսը և  ընդհանուր հայցագնի 99.3 տոկոսը: Քննության փուլում է գումարի գանձման 4286 որոշում` 15.313 միլիոն դրամի չափով, բռնագանձման 565 հայց՝ 600 միլիոն դրամ հայցագնով, իսկ 492 դիմում՝ 7.999 միլիոն դրամ պահանջով գտնվում է սնանկության գործընթացում:

Ներկայացված հայցերով, գանձման որոշումներով և սնանկ ճանաչելու դիմումներով 2017թ. 9 ամիսներին գանձվել է 6.681 միլիոն դրամ գումար: Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 15 938 որոշում,  փաստացի  գանձվել է 341 միլիոն դրամ, իսկ գույքի արգելադրման 1810 որոշում՝ 13.029 միլիոն դրամ գումարով, փաստացի գանձվել է 1.227 միլիոն դրամ գումար: Ընթացիկ տարում հարկ վճարողների հետ կնքվել է պարտքի աստիճանական մարման 59 ժամանակացույց` 1.224 միլիոն դրամ գումարով: Հարկային  և մաքսային 35 ծառայող էլ ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության:  

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25