Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վարդան Արամյան. Հարկման հիմնական ծանրությունը պետք է ընկնի խոշոր բիզնեսի վրա
15/11/2017 15:20
Կիսվել

Վարդան Արամյան. Հարկման հիմնական ծանրությունը պետք է ընկնի խոշոր բիզնեսի վրա

Հայաստանի կառավարության հարկային քաղաքականությունը միտված է խոշոր բիզնեսին կարգապահական դաշտ բերելուն, քանի որ դրա շատ ներկայացուցիչներ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ կարողանում են մաքրել իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ հարկային մարմինների կողմից ճնշումների վերաբերյալ: «Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն հավասար: Մենք գիտակցում ենք, որ հակառակ դեպքում չենք կարողանա հավակնել տնտեսական աճի բարձր ցուցանիշների, չենք կարող ունենալ ներդրումների նպաստավոր միջավայր: Մենք սա շատ լավ պատկերացնում ենք: Անկախ նրանից՝ տնտեսավարող սուբյեկտը մեծ է , թե փոքր, հարկային պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով: Քիչ չեն դեպքերը, երբ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ խոշոր  բիզնեսները կարողանում են մաքրել իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները: Մենք պետք է փորձենք սրան լուծում տալ: Փաստաթղթավորումն այս առումով ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր առաջ դրել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Արամյանը կիսում է Նաիրա Զոհրաբյանի կարծիքը, որ հարկման հիմնական ծանրությունը պետք է ընկնի խոշորների վրա: «Մենք հիմնական հավաքագրումն էլ այսօր բերում ենք խոշորներից: Շուրջ 52 տոկոսով կրճատվել են ստուգումները, ինչը նշանակում է, որ մենք կրճատել ենք հարկային վարչարարությունը ստուգումների տեսքով, թուլացրել ենք այդ ամենը և խոշորից ենք հավաքագրում»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ նման ազդակ չի ստացել, որ փոքր և միջին բիզնեսի վրա ճնշումներ են եղել՝ ընդգծելով, որ եթե կան խնդիրներ, պատրաստ են նստել և քննարկել: «Եթե իսկապես կան խնդիրներ՝ պատրաստ ենք քննարկել: Բայց, միգուցե, իրականում աղմուկ են բարձրացնում խոշոր բիզնեսի հետ համակցված  փոքր և միջին բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնցից մենք փաստաթղթավորում ենք պահանջում: Եթե կան օբյեկտիվ խնդիրներ, պատրաստ ենք քննարկել և հասկանալ պատճառները»,- մանրամասնեց Արամյանը:

Վարդան Արամյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ իրենց նպատակն է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին բերել կարգապահական դաշտ՝ փորձելով փակել այն օղակները, որոնց միջոցով հոսում են խոշորների ոչ ֆորմալ շրջանառությունները: Նախարարը հստակեցրեց, որ այդ օղակները հիմնականում հանդիսանում են փոքր և միջին ձեռնարկությունները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52