Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Վարդան Արամյան. 2018թ. սկզբից եկամտահարկը կվերադարձվի միայն մինչև 55 մլն դրամ արժեք ունեցող բնակարան գնելու դեպքում
24/11/2017 10:58
Կիսվել

Վարդան Արամյան. 2018թ. սկզբից եկամտահարկը կվերադարձվի միայն մինչև 55 մլն դրամ արժեք ունեցող բնակարան գնելու դեպքում

Կառավարությունը Հարկային օրենսգրքում կատարեց փոփոխություններ, որոնք վերաբերում են նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու համար հիպոթեքային վարկից օգտվողներին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում, և վարկառուն կամ համավարկառուն չունեն այլ սեփականություն:

«Մենք այստեղ դնելու ենք բացառապես սոցիալական մոտեցում, այսինքն՝ թիրախավորելու ենք միջին և ցածր խավին: Հարց է առաջանում՝ եթե մարդն ունի մեկ բնակարան, ևս երկուսը գնում է, ապա ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին նրա եկամտային  հարկը հետ վերադարձվի: Դրա համար մենք վերաիմաստավորում ենք, փորձում ենք հարկատուների փողերն ավելի նպատակային ծախսել: Պետք է թույլ չտանք, որ մարդը, լինելով ունևոր, հարկատուների հաշվին  օգտվի այս նորմից, դա ճիշտ չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ այս դրույթը 2018 թվականի հունվարի մեկից կմտնի ուժի մեջ, օրենքը հետադարձ ուժ չի ունենա:

Վարդան Արամյանն ասաց, որ իրենց դիտարկումները ցույց են տալիս հետևյալը՝ 2016-2017 թվականներին ծրագրի շահառուների շուրջ 80 տոկոսը եղել են 55 մլն դրամից ցածր բնակարան ձեռք բերողները: Թեկուզ թանկարժեք բնակարան գնողները 20 տոկոս են կազմել, բայց պետք է այնպես անել, որ դա էլ չլինի:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58