Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՊԵԿ. արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն
05/12/2017 23:36
Կիսվել

ՊԵԿ. արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն

Նախաբացթողումային հսկողության դիտակետում մաքսային կանոնների խախտման փորձերն են:

Խիստ, միաժամանակ աննկատ հսկողություն. Հայաստանի Հանրապետության սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացի կամ բեռնատար գտնվում է պետական եկամուտների կոմիտեի դիտակետում: Հենց սահմանից էլ սկսվում է նախաբացթողումային հսկողությունը: Կառավարության կողմից կոմիտեի առջև դրված խնդիրներից է՝ սահմանահատումը դարձնել պարզ, արագ, քաղաքակիրթ և հաճելի գործընթաց: Կարևորելով մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը, կոմիտեի ղեկավարի հանձնարարականով, համակարգը համալրվում է նոր մոտեցումներով աշխատելու պատրաստ բանիմաց և հմուտ մասնագետներով, այդ թվում՝ օտար լեզուների իմացությամբ: Ըստ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի, նոր կադրերը պարբերաբար վերապատրաստվել են, իսկ  անբարեխիղճ աշխատակիցների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ,  կիրառվել են տարբեր տույժեր. «Կադրային քաղաքականությունը մեր ուշադրության կենտրոնում է: Կոմիտեի նախագահի կողմից խնդիր է դրված՝ բարեփոխել մաքսավորի կերպարը, համակարգը սահմանը հատողներին բարձրակարգ ծառայություն մատուցող կառույց դարձնել»:

Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ սահմանային բոլոր անցակետերում հետևողական հսկողություն է իրականացվում: Բագրատաշենի արդիականացված մաքսակետում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվում է արդյունավետ, բայց աննկատ հսկողություն. «Ռապիսկան» սարքավորման միջոցով մանրակրկիտ զննության են ենթարկվում ուղևորներն ու նրանց ուղեկցող բեռները: «Անհրաժեշտության դեպքում հսկողությունն իրականացվում է նաև մարմնի ռենտգեն զննման գերժամանակակից սարքավորմամբ: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերելու ոչ միայն հագուստի մեջ թաքցված ապրանքները, այլև օրգանիզմում առկա օտար մարմինները»,-ընդգծել է ՆՀՎ պետը: «Խելացի» սարքավորումը երբեք չի սխալվում. անվտանգ է, ապահով և հուսալի, վստահեցնում է մաքսային տեսուչը: Վերջերս էլ հենց այս սարքի միջոցով հաջողվել է կանխել հագուստի մեջ թաքցված թանկարժեք զարդերի տեղափոխման փորձը: Իսկ «Յանտար» տեսակի սարքավորումներով, կրկին աննկատ, ստուգվում է ռադիոակտիվ նյութերի հնարավոր առկայությունը: Վարչության պետ Գեղամ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սահմանային անցակետերում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները չեն  վնասում մարդու առողջությանը: Բեռնատարների և տրանսպորտային միջոցների նախաբացթողումային հսկողությունը շարունակվում է էլեկտրոնային կշեռքների, «Ռապիսկան» սարքավորումների, նաև ռենտգեն զննման շարժական համակարգի միջոցով: Զննություն է կատարվում նաև խորը զննման մասնաշենքում: «ՀՀ սահմանը հատած բեռնատար մեքենաները զննվում են «Ռապիսկան» սարքավորման միջոցով. մասնագետները ստուգում և համեմատում են փաստաթղթային տվյալները՝ բեռնատարներում գտնվող ապրանքների հետ: Անհամապատասխանության դեպքում բեռն անմիջապես վերցվում է հսկողության, միաժամանակ տեղեկատվությունն ուղարկվում է նշանակման վայր: Մաքսակետից մինչև նշանակման վայր հասնելը՝ բեռնատարը գտնվում է նախաբացթողումային հսկողության ներքո», – նշել է Գեղամ Մովսիսյանը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9