![Ստորագրվել է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր](https://b24.am/pub/uploads/2017/12/13351_am_1_370802838.jpg)
Ստորագրվել է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության տարածաշրջանային տնօրեն Պրաբուդա Սեն:
Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով պետական ծառայությունների, ներառյալ՝ սոցիալական և համայնքային ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի տարածքում մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման բնագավառում համագործակցությանը: