Ucom ընկերությանը շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող 8 հավաստագիր է շնորհել բիզնեսին
Oրինապահ հարկ վճարողների ցանկը 2018թ.-ին շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 9 ներկայացուցիչներից միայն մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին:
2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 223 տնտեսվարող, 158-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ
2. «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ
3. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ
4. «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ
5. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
6. «ԼԵԳԱԼ ԸՆԴ ՖԱՅՆԵՆՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ
7. ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՅԱՍՅԱՆ ԱՁ
8. «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ