Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՄՆ ֆինանսների նախարարը կուսումնասիրի Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին նոր համաձայնագիր ունենալու հնարավորությունը
07/02/2018 14:07
Կիսվել

ԱՄՆ ֆինանսների նախարարը կուսումնասիրի Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին նոր համաձայնագիր ունենալու հնարավորությունը

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կոնգրեսում լսումների ժամանակ, պատասխանելով Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հարցին, հայտարարել է, որ պատրաստ է նախարարության աշխատակիցներին հանձնարարել ուսումնասիրել Հայաստանի հետ կրկնակի հարկման բացառման մասին նոր համաձայնագիր ունենալու հնարավորությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Շերմանը Ներկայացուցիչների պալատի անդամ Դևիդ Վալադաոյի հետ ավելի վաղ հավաքել էր ներկայացուցիչների ստորագրությունները՝ նամակ հղել ԱՄՆ ֆինանսների նախարարին ու կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագիրը: Կոնգրեսի քննարկումների ժամանակ Շերմանը դիմել է Մնուչինին՝ հարցնելով, թե արդյոք նախարարությունը չի հատկացնի 28 ժամ (այնքան, որքան ստորագրություն հավաքվել է) վերաբանակցելու համաձայնագիրը: Ի պատասխան նախարարն ասել է. «Այո, ես կարող եմ հատկացնել 28 ժամ»:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Ռաֆֆի Համփարյանը երախտագիտություն է հայտնել Շերմանին նախաձեռնության և խնդրի առնչությամբ ցուցաբերած համառության համար՝ հույս հայտնելով, որ ֆինանսների նախարարությունը այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի` վերացնելու այն արգելքները, որոնք գոյություն ունեն ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության բնագավառում:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98