Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00-1.50
OIL:  BRENT - 100.48+0.02 WTI - 95.49+1.11
COMEX:  GOLD - 5115.80-1.00 SILVER - 84.67-0.47
COMEX:  PLATINUM - 2149.70-0.63
LME:  ALUMINIUM - 3457.00+2.11 COPPER - 13042.00+0.68
LME:  NICKEL - 17693.00+1.28 TIN - 49647.00-2.05
LME:  LEAD - 1936.00-0.03 ZINC - 3309.00-0.59
FOREX:  USD/JPY - 159.39+0.23 EUR/GBP - 1.1505-0.26
FOREX:  EUR/USD - 1.1505-0.26 GBP/USD - 1.334-0.19
STOCKS RUS:  RTSI - 1137.11-0.41
STOCKS US: DOW JONES - 46677.85-1.56 NASDAQ - 22311.98-1.78
STOCKS US: S&P 500 - 6672.62-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10305.15-0.47 CAC40 - 7984.44-0.71
STOCKS EUR:  DAX - 23589.65-0.21
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
Սուրեն Կարայան. կառավարությունը դեմ է կրիպտոարտարժույթների շուկայի ազատականացմանը
01/03/2018 17:12
Կիսվել

Սուրեն Կարայան. կառավարությունը դեմ է կրիպտոարտարժույթների շուկայի ազատականացմանը

Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ օրինագիծը սահմանում է «մայներ» հասկացությունը, մայներների նկատմամբ հարկային արտոնություններ է սահմանում, ինչպես նաև պահանջներ է նախատեսում դրանց գրանցման մասով: Կարայանի խոսքով, օրինագիծը ոլորտը կարգավորող իրավական նորմեր չի պարունակում: «Օրինագիծը վերաբերում է միայն մայնինգի գործընթացներին, կրիպտոարժույթների թողարկմանն ու վաճառքին, մինչդեռ թվային տեխնոլոգիաները լայն հասկացություն են: Այս կապակցությամբ կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը. առաջատար երկրների մեծամասնությունը կոչ է անում ձեռնպահ մնալ կրիպտոարժույթներով գործարքներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Նրա խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այս ոլորտի արդյունավետ կարգավորումը գործնականում անհնար է. ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն կրիպտոարժույթների կառավարման և վերահսկողության հստակ ու համալիր մոտեցումներ դեռ չի մշակել, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով զսպել եւ կառավարել դրանց բնորոշ ռիսկերը: «Օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով ռիսկի մի շարք գործոններ, ինչպիսիք են փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը, խարդախությունը, հաքերային հարձակումները, սպառողների շահերի խախտումը, կրիպտոարժույթների գների բարձր տատանողականությունը», – ասաց Կարայանը:

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10