OIL:  BRENT - 58.66-4.94% WTI - 49.16-6.98%
COMEX:  GOLD - 1245.88+0.32% SILVER - 14.66-0.61%
COMEX:  PLATINUM - 795.00 -0.19%
LME:  ALUMINIUM - 1925.00+0.21% COPPER - 6110.00+0.15%
LME:  NICKEL - 11010.00+1.80% TIN - 19420.00+0.23%
LME:  LEAD - 1925.00-0.72% ZINC - 2535.00+0.76%
FOREX:  USD/JPY - 112.8230-0.43% EUR/GBP - 0.8996+0.16%
FOREX:  EUR/USD - 1.1350+0.37% GBP/USD - 1.2623+0.29%
STOCKS RUS:  MICEX - % RTSI - 1113.44 -0.27%
STOCKS US: DOW JONES - 23592.98-2.11% NASDAQ - 6753.73-2.27%
STOCKS US: S&P 500 - 2545.94 -2.08%
STOCKS JAPAN:  NIKKEI - 21115.45 -1.82% TOPIX - 1562.51 -1.99%
STOCKS CHINA:  HANG SENG - 25814.25 -1.05% SSEC - 2576.65 -0.82%
STOCKS EUR:  FTSE100 - 6773.24-1.05% CAC40 - 4799.87-1.11%
STOCKS EUR:  DAX - 10772.20-0.86%
18/12/2018  CBA:  USD - 484.72 AMD +0.02 GBP - 613.27 AMD +2.55
18/12/2018  CBA:  EURO - 551.42 AMD +2.30
18/12/2018  CBA:  GOLD - 19350.01 AMD +98.98 SILVER - 227.53 AMD +0.32
18/12/2018  CBA:  PLATINUM - 12186.77 AMD -30.67
17/05/2016  NASDAQ OMX ARMENIA:   USD/AVG - 477.75 AMD -2.70
Ազգային Ժողովում առաջարկվել է ազատականացնել կրիպտոարժույթով մայնինգի շուկան
13-03-2018 11:57 • 1.1K

Ազգային Ժողովում առաջարկվել է ազատականացնել կրիպտոարժույթով մայնինգի շուկան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է կարգավորել կրիպտոարժույթների մայնինգով (գործողություններ, որոնց արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքն ստուգվում և գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր կրիպտոարժույթ) զբաղվելուն առնչվող իրավահարաբերությունները: Ընդդիմադիր խմբակցությունն Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների զարգացման» մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է կրիպտոարժույթների մայնինգով զբաղվելը օրենքի ուժի մեջ մտնելու պահից  մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ն ազատել հարկերից: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ մայնինգով զբաղվելու համար որևէ նախնական կամ այլ թույլտվություն, ինչպես նաև լիցենզիա չի պահանջվում։

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ կրիպտոարժույթի մայնինգի վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշությամբ։ Մասնավորապես, յուրաքանչյուր տարի ստեղծվում են նոր և բավականին լիբերալ սկզբունքներով աշխատող թվային վճարամիջոցներ, որոնց ընդհանուր թիվն այս պահին գերազանցում է 1380-ը (ներկայումս շուկայում մեծ պահանջարկ է վայելում բիթքոինը, ինչպես նաեւ էթերիումը, ռիփլը, դեշը և այլն)։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են հարմարվում այս նոր արժույթներին, որոշներն անգամ փորձում են արգելել դրանց կիրառությունը, մինչդեռ մյուսներն արդեն իսկ օրինականացրել են կրիպտոարժույթով վճարումները։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նախագծի ընդունման արդյունքում՝ բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով և դրա միջոցով վաստակելու գումար, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ (այդ թվում՝ օտարերկրյա) բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես ի հաշիվ նրա, որ մեր երկրում ոլորտը հնարավորինս լիբերալ օրենսդրությամբ կկարգավորվի:

Նախագիծն ընդգրկված է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ին կայանալիք նիստի օրակարգում: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագիծն, այնուամենայնիվ, մարտի 13-ի նիստում չի քննարկվի, քանի որ բացակայելու է հիմնական զեկուցողը: Գագիկ Մինասյանը ձեռնպահ մնաց դեռևս չքննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ արտահայտելուց: «Երբ այդ հարցը դրվի քննարկման, այն ժամանակ համեցեք»,- ասաց Մինասյանը:

«Ելք» խմբակցության ներկայացրած օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Ազգային ժողովի մեկ այլ՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ ինքն ընդհանրապես այս պահին ձեռնպահ կմնար կրիպտոարժույթի ոլորտում որևէ կարգավորումից: «Մենք դեռ չենք էլ պատկերացնում, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Շատ երկրներ կան, որ նույնիսկ խոսում են այն մասին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, որ դա չնկատելու տան, որովհետև դեռևս չգիտեն, թե մայնինգը ինչի է բերելու: Կրիպտոարժույթը դեռ արևի տակ իր կայուն տեղը զբաղեցնելու խնդիր է հետապնդում»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ տեղյակ է, որ «Ելք» խմբակցությունը հանդես է եկել ոլորտը կարգավորելու նախաձեռնությամբ: «Կարծում եմ, որ նման նախաձեռնության իմաստն էլ է հասկանալի՝ չխոչընդոտել և տեսնել, թե ինչ է տեղի ունենալու: Միգուցե, սակայն կարելի էր ընդհանրապես նման առաջարկությամբ հանդես չգալ, որովհետև դա որևէ ձեռնարկատիրական գործունեության տեսակների ցանկում ընդգրկված չէ: Բոլոր դեպքերում, եթե այդ օրենսդրական նախաձեռնությունը նպաստելու է, որպեսզի մայնինգ կոչվածը առայժմ չհայտնվի հարկային դաշտում, թողնենք ազատ ու անկախ, միգուցե, կարելի է այս փուլում գնալ այդ ճանապարհով: Սակայն հարկավոր է դա քննարկել հասկանալ: Մենք կուսումնասիրենք և կարծիք կձևավորենք: Ես մոտավորապես շարադրեցի իմ ընկալումը, որ առանձնապես չէի շտապի շատ կարգավորումներ տալ այդտեղ»,- եզրափակեց պատգամավորը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ ոլորտը կարգավորելու համար որոշ արտոնություններ պետք է լինեն, սակայն շեշտում, որ հարկավոր է ամեն ինչ խորությամբ ուսումնասիրել: «Եթե դա պիտի դառնա մի քանիսի մենաշնորհը, պետք է պայքարել, որ այդպես չլինի: Այսինքն, կարգավորումները պետք է այնպես դնել, որ դա դառնա ինտելեկտուալ բիզնես, ոչ թե որոշ մարդկանց մենաշնորհը: Տեսնենք, թե ինչ կարգավորում են բերում, մենք էլ մեր գիտելիքները կներդնենք, որպեսզի ճիշտ օրենք լինի»,- նշեց պատգամավորը:

Սերգեյ Բագրատյանն այն կարծիքին է, որ մեր երկրում նանոտեխնոլոգիաների զարգացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է ստեղծվեն: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը տրանսպորտային փոխադրումների իմաստով ինչ-որ առումով խոցելի երկիր է, իսկ սա այն ճյուղն է, որտեղ տրանսպորտային փոխադրումներ չեն պահանջվում: «Մենք այս հարցը պետք է շատ կարևորենք՝ մեր աչքի առաջ ունենալով Սինգապուրի օրինակը: Եթե մեր երիտասարդները պատրաստ են այս ոլորտում հաջողություն ունենալ, պետք է ամեն ինչ անենք, որ խրախուսենք»,- ասաց նա:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, որ կրիպտոարժույթներով հնարավոր է խրախուսել ահաբեկչությունը, զենքի անօրինական շրջանառությունն ու փողերի լվացումը՝ պատգամավորն ընդգծեց, որ կա նման ռիսկ և չի բացառվում, որ նաև այդ նպատակների համար կրիպտոարժույթներն օգտագործվեն: Նրա խոսքով՝ հարկավոր է հնարավորինս այնպես անել, որ փակվեն նման բոլոր հնարավորությունները: Սերգեյ Բագրատյանն այն կարծիքին է, որ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ և միջազգային փորձի ուսումնասիրությամբ պետք է հասնել նրան, որ կրիպտոարժույթները ահաբեկչության ֆինանսավորմանը, զենքի ապօրինի շրջանառությանը և փողերի լվացմանը չծառայեն:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենքի նախագծի համահեղինակ Մանե Թանդիլյանը նշեց, որ ամբողջ աշխարհում տնտեսության զարգացման զուգընթաց այդ խնդիրն առկա է բոլոր երկրներում: «Մեր նպատակն է հաշվառել այն տնտեսավարողներին, ովքեր զբաղվում են մայնինգով, ազատականացնել շուկան, որպեսզի նրանք կարողանան տեսանելի ժամանակահատվածում առանց հարկման աշխատել և զարգացնել տնտեսությունն այդ ուղղությամբ»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս պահին մայնինգը գոյություն ունի և կա նաև Հայաստանում, ինչի մասին գիտեն բոլորը: Մանե Թանդիլյանն ընդգծում է, որ իրենց նպատակն է այդ գործունեությունը բերել օրենքի դաշտ և դարձնել վերահսկելի: «Մենք չենք ասում, որ կրիպտոարժույթով գործարքներ պետք է տեղի ունենան: Մենք ասում ենք մայնինգով աշխատող տնտեսավարողները պետք է հաշվառվեն և այս պահին ազատվեն հարկումից այն առումով, որ շուկան ազատականացվի և մենաշնորհներ չգոյանան, որովհետև ակնհայտ է, որ ստվերային տնտեսությունները կարող են դրան հանգեցնել»,- մանրամասնեց Թանդիլյանը:

Նա չբացառեց, որ օրենքի նախագծում կարող են փոփոխություններ լինել, սակայն ևս մեկ անգամ շեշտեց, որ նպատակն այն է, որ հնարավոր լինի հաշվառել մայնինգով զբաղվող տնտեսվարողներին, դաշտն ավելի կանխատեսելի դարձնել և շուկան ազատականացնել:

Շանթ Խլղաթյան

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Լրահոս
Արտարժույթ
08:35 18/12 Առք Վաճառք
AMD / USD 483.50 485.50
AMD / EUR 548.00 552.00
AMD / RUR 7.24 7.34
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
18/12/2018
Դոլար / Դրամ
484.72
+0.02
Եվրո / Դրամ
551.42
+2.30
Ռուբլի / Դրամ
7.27
-0.02
Ֆունտ / Դրամ
613.27
+2.55
ԿԲ Մետաղներ
18/12/2018
դրամ / գրամ
Ոսկի
19350.01
+98.98
Արծաթ
227.53
+0.32
Պլատին
12186.77
-30.67
Ոսկու գին
18/12/2018
դրամ
999 հարգ
24k
19,350.01
958 հարգ
23k
18,543.76
916 հարգ
22k
17,737.51
720 հարգ
18k
14,512.51
625 հարգ
15k
12,093.76
585 հարգ
14k
11,287.51
500 հարգ
12k
9,675.01
417 հարգ
10k
8,062.50
375 հարգ
9k
7,256.25
Forex
08:35 18/12
EUR/USD
1.1350
+0.37%
GBP/USD
1.2623
+0.29%
USD/JPY
112.8230
-0.43%
EUR/GBP
0.8996
+0.16%
Նավթ
08:35 18/12
դոլար / բարել
Brent
58.66
-4.94%
Light Sweet
49.16
-6.98%
Comex
08:35 18/12
$ / տր. ունց.
Ոսկի
1245.88
+0.32%
Արծաթ
14.66
-0.61%
Պլատին
795.00
-0.19%
LME / 3M
08:35 18/12
դոլար / տոննա
Ալյումին
1925.00
+0.21%
Պղինձ
6110.00
+0.15%
Նիկել
11010.00
+1.80%
Անագ
19420.00
+0.23%
Կապար
1925.00
-0.72%
Ցինկ
2535.00
+0.76%
Մոլիբդեն
26000.00
+0.00%
Կոբալտ
52000.00
-5.88%
Ինդեքսներ
08:35 18/12
կետ
Dow Jones
23592.98
-2.11%
S&P 500
2545.94
-2.08%
NASDAQ
6753.73
-2.27%
FTSE
6773.24
-1.05%
CAC 40
4799.87
-1.11%
DAX
10772.20
-0.86%
RTSI
1113.44
-0.27%
Nikkei
21115.45
-1.82%
Topix
1562.51
-1.99%
Hang Seng
25814.25
-1.05%
SSEC
2576.65
-0.82%
Թվային արժույթներ
10:50 18/12
BTC/AMD
1,589,956
+0.00%
BTC/USD
3279.13800022
+0.00%
ETH/USD
86.1613350478
+0.00%
BCH/USD
82.4355240764
+0.00%
XRP/USD
0.2892120045
+0.00%
LTC/USD
26.2724232251
+0.00%
ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱ
BTC
57,145,291,994
+0.00%
ETH
8,947,402,491
+0.00%
BCH
1,443,828,321
+0.00%
XRP
11,836,569,098
+0.00%
LTC
1,565,916,238
+0.00%
ԿԲ Տոկոսադրույքներ
18/12/2018
Վերաֆին.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
6.00
+0.00
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
7.50
+0.00
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
4.50
+0.00
Մակրոտնտեսական
10/2018
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+6.00%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
1,408.751
+4.5%
Արտահանում 1
Արտահանում
2,004.0
+11.7%
Ներմուծում 1
Ներմուծում
4,018.0
+25.80%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+2.70%
Միջին աշխ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
168,518
+3.70%
Առևտրի շրջ. 3
Առևտրի շրջանառություն
2,308.798
+9.60%
Գյուղատնտ. 3
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
719.665
-8.1%
Ծառայութ. 3
Ծառայությունների ծավալ
1,426.759
+18.50%
Շինարար. 3
Շինարարության ծավալ
288,754
+6.50%
1 - միլիոն դոլար, 2 - դրամ, 3 - միլիարդ դրամ