Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Բլոկչեյն տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության համար. ապրիլի 22-ին կկայանա «Հայկական Blockchain ֆորում» առաջին միջազգային համաժողովը
11/04/2018 10:43
Կիսվել

Բլոկչեյն տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության համար. ապրիլի 22-ին կկայանա «Հայկական Blockchain ֆորում» առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի կառավարությունը, հռչակելով տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, որպես գերակա ուղղություն, կարևորում է նաև բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը և դրա ներդրումը տնտեսության տարբեր ճյուղերում։ Ունենալով այս ոլորտում սեփական արտադրանքը ստեղծելու ու աշխարհին առաջարկելու տեսլական, Երևանում նախատեսվում է անցկացնել «Հայկական Blockchain ֆորում» առաջին միջազգային համաժողովը: Ապրիլի 22-ին Թումո կենտրոնում կհավաքվեն ոլորտի միջազգային առաջատարներ` ավելի քան 600 մասնակից տարբեր երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, նաև Հայաստանից։ 30-ից ավել ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ և հրեշտակ ներդրողներ, որոնց ընդհանուր ինվեստիցիոն պորտֆելը 10 միլիարդ դոլարից ավելի է ,ևս համաձայնություն են հայտնել ներկա գտնվելու այս համաժողովին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

«Բլոկչեյն տեխնոլոգիան նոր թրենդ է, և երկրները մրցում են այս դաշտում ավելի հետաքրքիր լուծումներ առաջարկելու համար, իսկ Հայաստանի նպատակն իրատեսական քայլերով առաջ գնալն է: Մենք նպատակ ունենք հասկանալ, թե ինչպես կարող ենք բարելավել պետական ծառայությունները բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչ առավելություններ ու ազդեցություն կունենա դրանց կիրառումը՝ սկսած օպտիմալացումից, վերջացրած պետական հատվածում մատուցվող ծառայությունների հավանական կոռուպցիոն դրսևորումների բացառմամբ: Այն նաև լավ հնարավորություն կլինի մեր ստարտափերի համար հանդիպելու պոտենցիալ ներդրողներին»,-ասաց փոխնախարարը:

Համաժողովը պայմանականորեն բաղկացած կլինի չորս մասից, առաջին հատվածում կներկայացվի բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային փորձը` կապված իրավական կարգավորման մեխանիզմների, սմարթ պայմանագրերի հետ, երկրորդ հատվածում կկազմակերպվեն դասընթացներ բլոկչեյն տեխնոլոգիաների և դրանց կիրառման վերաբերյալ, ինչպես նաև կծանոթացնեն ոլորտում առկա կրթական և աքսելերացիոն ծրագրերին: Համաժողովին ներդրողներ-գործարար շրջանակ-պետական հատված ծանոթության և շփման համար կգործի առանձին սրահ, իսկ ռոուդ-շոու ձևաչափով հայկական և արտերկրից ժամանած ստարտափերը կներկայացնեն բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ իրենց մշակումները: Բարձրաստիճան ժյուրին կընտրի 15 ստարտափ-գաղափար, որոնք կստանան ֆինանսավորում և, աքսելերացիոն ծրագրեր անցնելով, կկարողանան ձևավորել սեփական արտադրանքն ու բացի հայկականից, կթիրախավորեն նաև համաշխարհային շուկան:

«Որպես տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ մենք շատ ենք կարևորում նորարարական լուծումների և նոր տեխնոլոգիաների առաջընթացը, դրանց խրախուսումը: Այդ իսկ նպատակով պետք է հասկանանք ոլորտում աշխատող ընկերությունների խնդիրները` կապված իրավական դաշտի, էկոհամակարգի բացերի հետ` սկսած էժան փողերի հասանելիության խնդրից մինչև կրթական ու աքսելերացիոն թիրախավորված ծրագրերից օգտվելու հնարավորության ստեղծում: Եվ արդեն ներդրումային ու մասնագիտացված կազմակերպությունների միջոցով լրացնենք բացը»,- նշեց Տարասյանը:

Բլոկչեյն տեխնոլոգիաները կիրառելի են կենսագործունեության բոլոր այն ոլորտներում, որտեղ կատարվում են գործարքներ կամ կատարվում են գրանցումներ, օրինակ, կադաստրային, նոտարական համակարգերում: Կապված այս տեխնոլոգիաների ինքնակարգավորվող բնույթի և շղթայում յուրաքանչյուր գործողության ամրագրման և պահպանման հետ, ցանցը թույլ չի տալիս հետին թվով և ոչ իրավաչափ գործարքների իրականացում: «Ինքնակարգավորման և վալիդացման համակարգն իրականացվում է բոլոր մասնակիցների միջև, ինչը նաև մեծացնում է վստահության մակարդակը այդ համակարգի նկատմամբ, քանի որ զրոյացվում է հակակոռուպցիոն դրսևորումն ու միջամտության հավանականությունը»:

Կան երկրներ, որոնք այս տեխնոլոգիայի վրա հիմնված լուծումներն արդեն կիրառում են իրենց կառավարման համակարգերում: Հայաստանում այս տեխնոլոգիաների կիրառման համար  մեծ դաշտ է ապահովում Հայաստանի թվային օրակարգը: «Կիրառության համար շատ կարևոր է, որ Հայաստանն ունենա էկոհամակարգ, միայն ներդնելը բավարար չէ, մենք պետք է ունենանք կազմակերպություններ, որոնք ոչ միայն կներդնեն, նաև կսպասարկեն այդ համակարգերը, ինչպես նաև կստեղծեն նոր պրոդուկտներ, որոնք կարտահանվեն այլ երկրներ»,-հավելեց Էմիլ Տարասյանը:

Կրիպտոակտիվներ (նույնն է, ինչ կրիպտոարժույթը- հեղ.)

Բլոկչեյն տեխնոլոգիաները կիրառվում են նաև կրիտոարժույթով կատարվող գործարքներ հաստատելու և գրանցելու համար, ինչպես նաև գեներացնում են դրանք: Հետևաբար, ըստ փոխնախարարի, խոսելով բլոկչեյն տեխնոլոգիայի մասին, չենք կարող զերծ մնալ կրիպտոարժույթին անդրադառնալուց: Էմիլ Տարասյանը երևույթին «կրիպտոակտիվ» բնորոշումն է տալիս` ելնելով այն հանգամանքից, որ տարբեր երկրներ դրան տալիս են տարբեր բնորոշումներ ու սահմանումներ: «Մի երկիր դա դիտում է որպես ապրանք, մյուսը` որպես ապրանքի նկատմամբ գույքային իրավունք, մի այլ երկիր այն համարում է արժույթ, և կան երկրներ, որոնք բնորոշում են որպես թվային ակտիվ: Մոտեցումները տարբեր են, բայց այս շուկայում ևս սկսել են միջազգային ստանդարտներ մշակել: Ի տարբերություն սովորական արժույթի, որոնց դեպքում կան միջազգային միասնական ստանդարտներ, կրիպտոակտիվը և դրա համար նախատեսված հարթակները չունեն միասնական ստանդարտ, բայց վերջին զարգացումները բերում են նրան, որ հարթակները միավորվում են որոշակի ստանդարտների շուրջ»:

Ունենալով անանուն գործարքների բաղադրիչը` կրիպտոակտիվները կամ կրիպտարժույթները գրավիչ են սեփական գումարները թաքցնել ցանկացողների համար, հետևաբար բազմաթիվ ռիսկեր են պարունակում իրենց մեջ: Բացի այդ`առաջանում է նաև սպառողների իրավունքների պաշտպանության խնդիր: Կրիպտոարժույթ ունեցողների բիզնեսը կարող է մեկ օրում ընդհանրապես փակվել ու նրանք մնան ձեռնունայն` կորցնելով ներդրած ողջ գումարները: «Չեն կարող դիմել դատարան, քանի որ դե յուրե նրանք ոչ մի իրավունք չունեն այն կրիպտոակտիվի նկատմամբ, որ ձեռք են բերել, բայց դե ֆակտո նրանք կորցրել են կոնկրետ գումարներ: Հետևաբար, շատ երկրներ գնում են անանուն գործարքները բացառելու ճանապարհով: Մենք պետք է հասկանանք, թե ընդհանրապես ինչ կարգավորումներ կան, քանի որ տեխնոլոգիական ոլորտը կարգավորելիս գերկարգավորումը բերում է տեխնոլոգիաների արգելակման, իսկ ընդհանրապես չկարգավորումը ներդրումներ ու առաջխաղացում չապահովելու ռիսկեր է պարունակում: Համաժողովի ձևաչափն օգտագործելով` պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ կարգավորումներ կարող են կիրառվել»:

Ինչ վերաբերում է Հայաստանում կրիպտոմայնինգ կենտրոն ստեղծելու մասնավոր նախաձեռնություններին և խոսակցություններին, որ այդ նպատակով կստեղծվի ազատ տնտեսական գոտի, Էմիլ Տարասյանն ասաց, որ դա կարող է լինել լուծումներից մեկը: «Հայաստանն աշխատանքային կարգով այս հարցը քննարկել է տարբեր շահառուների հետ: Գուցե մենք մի նոր մոդելով գնանք կարգավորման, դա կլինի ազատ տնտեսական գոտի, թե այլ ձևաչափ, դեռևս հստակ չէ: Եթե լինի պահանջարկը, մեր կողմից կա պատրաստակամություն հանդես գալու առաջարկով: Դա ձևերից մեկն է, որը պետք է քննարկվի համաժողովի ընթացքում, երբ կներկայացվեն դրա բիզնես մոդելն ու տեխնիկական լուծումները»:

Կարգավորման շուրջ մոտեցումներ

Ֆինանսների նախարարությունը, ինչպես և Կենտրոնական բանկը ուշի ուշով հետևում են կրիպտոարժույթների ոլորտում զարգացումներին: Ասում են` դժվար է գրկաբաց ընդունել մի երևույթի մուտքը տնտեսական կյանք, որը ստեղծվում է ալգորիթմների միջոցով, իսկ վերջնաարդյունքում չկա այն սուբյեկտը, որը պարտավորություն է կրում դրա համար: Բազմաթիվ են դեպքերը, երբ կրիպտոարժույթի տիրապետող սեփականատերերը բավականին մեծ վնասներ են կրել և չեն իմացել իրենց վնասների համար ում դիմել: Դրան գումարած փողերի լվացման ու ահաբեկչական ֆինանսավորման մեծ ռիսկերը, ինչը մոնետար քաղաքականությամբ զբաղվող կառույցներին ստիպում է կասկածամտորեն մոտենալ այս երևույթին:

Այնուամենայնիվ գնալով արդիական են դառնում կրիպտոարժույթների դաշտը կարգավորելու ուղղությամբ քննարկումները, որոնցից զերծ չէ նաև Հայաստանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում դեռևս փետրվարին նշել էր Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երբ կրիպտոարժույթը սկսում է ավելի ու ավելի մտնել որևէ երկրի տնտեսական կյանք և, երբ որևէ գործընթացի ընթացքը կասեցնելը հնարավոր չէ, պետք է այն դարձնել կառավարելի: «Տարբեր ձևաչափերով քննարկումներ կան: Տարբեր երկրներ այս երևույթին տարբեր կերպ են մոտենում: Ոմանք այն դիտարկում են որպես ֆինանսական ակտիվ, մյուսները` ֆինանսական ակտիվ և վճարային միջոց: Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ պետք է հաշվի նստենք այս երևույթի հետ և ռիսկերը դարձնենք կառավարելի: Կան տեսակետներ, որ կրիպտոարժույթների դաշտը պետք է դարձնել կառավարելի ու ստեղծել մի հարթակ, որը լրացուցիչ եկամուտներ կստեղծի պետության համար»:

Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն էլ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին մեզ տրված հարցազրույցում ասել էր, որ աշխարհը, այդ թվում` Հայաստանը, դեռևս գտնվում է ավելի քան 1000 տարատեսակ ունեցող կրիպտոարժույթների դաշտի ճանաչողության, ուսումնասիրության և մոնիտորինգի փուլում։ «Ըստ էության, կրիպտոարժույթները նոր երևույթ են մեր բոլորի կյանքում: Երկրների զգալի մեծամասնությունը վերջնական դիրքորոշում կարգավորման, վերահսկողության առումով դեռևս չունի: Որոշ երկրներ տարբեր փորձարկումներ են անում, որոշները կարգավորում են, որոշները` արգելում, որոշները զգուշացնում են իրենց քաղաքացիներին, սպառողներին, որ կրիպտոարժույթների հետ կապված էական ռիսկեր կան ու հորդորում են զերծ մնալ հնարավոր ռիսկերից, կորուստներից»: ԿԲ դիրքորոշումն այս ամիսներին չի փոխվել:

Անի Նազարյան

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85