Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Հայաստանի վերաբերյալ ԱԶԲ կանխատեսումները ենթադրում են կառուցվածքային բարեփոխումների արագացում
11/04/2018 19:43
Կիսվել

Հայաստանի վերաբերյալ ԱԶԲ կանխատեսումները ենթադրում են կառուցվածքային բարեփոխումների արագացում

Ասիայի զարգացող տնտեսությունների մեծամասնությունում աճի տեմպն արագացել է և դրան նպաստում է արտահանման բարձր պահանջարկն ու արագորեն ընդլայնվող ներքին պահանջարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Ասիայի զարգացման հեռանկարները»  նոր զեկույցում, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: «Հայաստանում անցած տարի աճն արագացել էր հզոր ներքին և արտաքին պահանջարկի շնորհիվ՝ կազմելով 7.5 տոկոս 2016 թվականին գրանցված մոտ զրոյական աճից հետո: Ակնկալվում է, որ 2018-ին աճն ավելի համեստ կլինի՝ կազմելով 4 տոկոս, իսկ 2019-ին՝ 4.2 տոկոս, մինչդեռ գնաճը շարունակում է մնալ 3 տոկոսից ցածր և ընթացիկ հաշվի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը: Այս կանխատեսումները ենթադրում են շարունակական բարենպաստ արտաքին միջավայրի առկայություն և կառուցվածքային բարեփոխումների արագացում՝ կառավարման բարելավման, ինչպես նաև մասնավոր ներդրումների և արտահանման խթանման նպատակով: Շարունակվող հարկաբյուջետային համախմբումը կարևորագույն դերակատարություն ունի պետական պարտքի նվազեցման գործընթացում»,-ասված է զեկույցում:

Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱԶԲ-ն կանխատեսում է համախառն ներքին արտադրանքի աճ, որը 2018թ.-ին կհասնի 6.0 տոկոսի, իսկ 2019թ.-ին՝ 5.9 տոկոսի, ինչը 2017թ.-ին գրանցված 6.1 տոկոսից մի փոքր ցածր է: Բացառությամբ բարձր եկամուտ ունեցող նոր արդյունաբերական տնտեսությունների՝ ակնկալվում է, որ 2018-ին աճը կկազմի 6.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 6.4 տոկոս՝ ի համեմատ 2017-ի 6.6 տոկոսի:

Ըստ զեկույցի` ակնկալվում է, որ 2018-ին ԱՄՆ-ն, եվրագոտին և Ճապոնիան հավաքականորեն կաճեն 2.3 տոկոսով, նախքան աճի տեմպը կդանդաղի՝ 2019-ին կազմելով 2 տոկոս: Չինաստանում աճը 2018-ին կդանդաղի՝ կազմելով 6.6 տոկոս, իսկ 2019-ին` 6.4 տոկոս 2017-ին գրանցված 6.9 տոկոս կազմող արագ աճից հետո:

Ակնկալվում է, որ Հնդկաստանի աճը 2018-ի ֆինանսական տարվա (ՖՏ) ընթացքում կկազմի 7.3 տոկոս, իսկ 2019 ՖՏ ընթացքում՝ 7.6 տոկոս, 2017 ՖՏ համար հաշվարկված 6.6 տոկոսից հետո:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92