Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՊԵԿ. 14.1 մլրդ դրամով գերակատարվել է հունվար-ապրիլ ամիսների բյուջեի ծրագրային ցուցանիշը
27/04/2018 16:04
Կիսվել

ՊԵԿ. 14.1 մլրդ դրամով գերակատարվել է հունվար-ապրիլ ամիսների բյուջեի ծրագրային ցուցանիշը

Պետական եկամուտների կոմիտեն ապրիլին 12 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել 2017թ. նույն ամսվա համեմատ: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը. «2018թ. ապրիլին կոմիտեն ապահովել է 130 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ հարկ վճարողներին է վերադարձվել 10 մլրդ դրամ, զուտ եկամուտները կազմում են շուրջ 120 մլրդ դրամ»: Ըստ Կարեն Բրուտյանի՝ 108 մլրդ դրամն ապահովվել է հարկային, իսկ 22 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից. «Համեմատության համար նշեմ, որ 2017թ. ապրիլին հարկային մարմինների կողմից ապահովվել էր շուրջ 85 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 22.5 մլրդ դրամ եկամուտ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ապրիլին եկամուտները կազմել էին 107.6 մլրդ դրամ»:

Պետական եկամուտների կոմիտեն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին 418.5 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել պետական բյուջե՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 363.5 մլրդ դրամի: «Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին է վերադարձվել 29.3 մլրդ դրամ՝ զուտ եկամուտները կազմում են 389.2 մլրդ դրամ, ինչը 25.6 մլրդ դրամով գերազանցում է 2017թ.-ի 4 ամիսների ցուցանիշը»: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը նշել է, որ կոմիտեն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին 14.1 մլրդ դրամով գերակատարել է բյուջեով նախատեսված 375.1 մլրդ դրամ ծրագրային ցուցանիշը. «Այս ցուցանիշները հարկ վճարողների վարքագծի բարելավման և ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստվերի դեմ պայքարի համակարգային աշխատանքի արդյունք են»:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57