Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Մանե Թանդիլյանն առաջարկում է քննարկման առարկա դարձնել նաև կուտակայինի պարտադիր բաղադրիչի գործելու հարցը
29/05/2018 20:17
Կիսվել

Մանե Թանդիլյանն առաջարկում է քննարկման առարկա դարձնել նաև կուտակայինի պարտադիր բաղադրիչի գործելու հարցը

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու առաջարկն արվել է հանրության համար առավել ընդունելի տարբերակ գտնելու նպատակով: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Հետաձգելու առաջարկ ներկայացնելու պատճառն այն է, որ տեսնենք ինչ փոփոխություններ է հնարավոր իրականացնել: Հանրությունը բավականին ակտիվ է ու առաջարկներ կան հենց քաղաքացիներից, որոնք, կարծում եմ, արժանի են քննարկման»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

«Վերջում կարո՞ղ ենք ակնկալել, որ պարտադիր բաղադրիչը լինելու է»,- հարցին ի պատասխան՝ Մանե Թադիլյանը նկատեց, որ այդ հարցը ևս պետք է լինի քննարկման թեմա: «Մեր նպատակն է հետաձգել, քննարկել, լրամշակել, բարելավել և տեսնել հանրության համար հնարավոր ընդունելի տարբերակը որն է»,-նշեց նախարարը՝ հավելելով՝ սա պետք է դիտարկել կամարտահայտության սկզբունքի պաշտպանվածության տեսանկյունից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք եկամտահարկի դրույքաչափերի նվազեցումը կարող է լինել պարտադիր բաղադրիչի գոյության փոխզիջումը, Մանե Թանդիլյանը նշեց, որ դա ևս պետք է դառնա քննարկման առարկա՝ «Ամեն բան հնարավոր է, պետք է քննարկել լավագույն լուծումը գտնելու համար»: Մեկ տարին էլ ընտրվել է որպես աշխատանքային ժամանակահատված: «Հնարավոր է և ավելի վաղ: Դրա համար պետք է քննարկել, արդյոք հնարավոր է ավելի վաղ լուծում գտնել»,-հավելեց պաշտոնյան:

Նախարար Թանդիլյանը նկատեց, որ մեկ տարով հետաձգումը չի կարող վերաբերել համակարգին արդեն միացածներին:

Մանե Թանդիլյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը` 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար նախատեսված է՝ ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից: Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգում այս պահին շուրջ 200 հազար քաղաքացի է ներգրավված: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ: ԿԲ նախագահի խոսքով՝ հուլիսի 1-ից հետո ևս 80 հազար կմիանա համակարգին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12