2018 թվականի մայիս ամսվա դրությամբ գյուղվարկերի ծավալն աճել է 33.7%-ով
2018 թվականի մայիս ամսվա դրությամբ հայաստանյան բանկերում գյուղատնտեսական նպատակներով ձևակերպված վարկերի ծավալը կազմել է 62,292 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 20․2%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։
Ըստ հրապարակված վիճակագրության՝ արտարժույթով գյուղվարկերը կազմել են 79,813 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արտարժույթով գյուղվարկերն նվազել են 9.2%-ով։