Ֆինանսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 420.00+0.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 75.17-3.70 WTI - 71.64-3.95
COMEX:  GOLD - 2662.00-0.46 SILVER - 31.34-1.26
COMEX:  PLATINUM - 998.50+0.21
LME:  ALUMINIUM - 2594.00-1.46 COPPER - 9659.50-1.35
LME:  NICKEL - 17670.00-1.09 TIN - 32445.00-2.31
LME:  LEAD - 2065.00-1.53 ZINC - 3082.50-2.27
FOREX:  USD/JPY - 149.67+0.32 EUR/GBP - 1.0894-0.29
FOREX:  EUR/USD - 1.0894-0.29 GBP/USD - 1.3049-0.12
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43065.22+0.47 NASDAQ - 18502.69+0.87
STOCKS US: S&P 500 - 5859.85+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 39910.55+0.77 TOPIX - 2723.57+0.64
STOCKS CHINA:  HANG SENG - 20318.79-3.67 SSEC - 3201.29-2.53
STOCKS EUR:  FTSE100 - 8292.66+0.47 CAC40 - 7602.06+0.32
STOCKS EUR:  DAX - 19508.29+0.69
15/10/2024  CBA:  USD - 387.20+0.07 GBP - 506.57+1.02
15/10/2024  CBA:  EURO - 422.20-0.66
15/10/2024  CBA:  GOLD - 33050.23+81.90 SILVER - 389.02+0.75
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
02/06/2009 21:13
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 195.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 217.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 60 եւ 57.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 21.8%-ով, ծախսերի գծով` 24.3%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 9.9%-ով կամ 21.5 մլրդ դրամով: Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ` 15.9%-ով կամ 28.6 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 483 մլն դրամով` 1.6%-ով եւ 4.1 մլրդ դրամով` 53%-ով: Պաշտոնական դրամաշնորհները կազմել են ավելի քան 2.5 մլրդ դրամ` նախորդ տարվա 20.6 մլն դրամի դիմաց:

Պետական բյուջեի եկամուտների 77.3%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.4%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1%-ը` այլ եկամուտների եւ 1.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: “”Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին”” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 5.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.6 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 151 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 58.6%-ով ապահովելով կիսամյակային ճշտված ծրագրով նախատեսված մուտքերը եւ 20.7%-ով` տարեկան ծրագիրը:

Հարկերի ու տուրքերի 44.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 67.8 մլրդ դրամ եւ 22.2%-ով կամ 19.3 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 45.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 22.4 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ ներմուծումից, եւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 12.4 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 8.5 մլրդ դրամ, որից ավելի քան 3.9 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 3.4 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 3.9 մլրդ դրամ, որից 2.3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 4%-ով կամ 512.4 մլն դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված գումարները:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 19.9% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 30.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 5.5%-ով կամ 1.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով արձանագրվել է 57.1% աճ:

2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 16.3 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 10.8% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 10.6%-ով կամ 1.6 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է շուրջ 8.2 մլրդ դրամ` 10.6%-ով կամ 967.7 մլն դրամով զիջելով 2008 թվականի ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 5.4 %-ը:

Պետական տուրքի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 5.3 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 49.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 19%-ով կամ 1.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, լիցենզավորման եւ պետական գրանցման համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են ավելի քան 6.8 մլրդ դրամ` 22.9%-ով կամ 1.3 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

Պարզեցված հարկից պետական բյուջե է մուտքագրվել 392.8 մլն դրամ, որը 82.9% ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված 2009 թվականի հունվարի 1 ից “”Պարզեցված հարկի մասին”” ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:

2009 թվականի հունվար-ապրիլ ամսիներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.5 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 46.1%-ով կամ 1.3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար բնօգտագործման վճարների եւ մաքսային սահմանին գանձվող բնապահպանական վճարների նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2.3 մլրդ դրամ: Մասնավորապես` 124.3 մլն դրամ է կազմել “”Կոնցեսիայի մասին”” ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 759.6 մլն դրամ` ճանապարհային վճարները, 363 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 596.6 մլն դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար “”Հարկերի մասին”” ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները եւ 419.7 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերը նվազել են 66%-ով կամ 4.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է 2008 թվականի նույն ժամանակահատվածում ՙԿոնցեսիայի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի վճարումներով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 30.1 մլրդ դրամ եւ կիսամյակային ծրագիրն ապահովել 60.2%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 1.6%-ով կամ 483 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 2.5 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ եւ 96.6%-ով ապահովել կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, 1.2 մլրդ դրամը` Եվրամիության պարենային ծրագրի շրջանակներում, իսկ 67.6 մլն դրամը մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են շուրջ 11.9 մլրդ դրամ եւ 75.6%-ով կատարել կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Այլ եկամուտների համեմատաբար բարձր կատարողականը պայմանավորված է նրանով, որ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները և  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերն արդեն իսկ գերազանցել են առաջին կիսամյակի ծրագիրը` կազմելով համապատասխանաբար 265.4 մլն դրամ եւ 214.4 մլն դրամ եւ 2.5 ու 3.6 անգամ գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշները: Բացի այդ, ծրագրի համեմատաբար բարձր կատարողական է ապահովվել բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով` 90.4% կամ 1.3 մլրդ դրամ, եւ իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գծով` 79.4% կամ 1.8 մլրդ դրամ: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 53%-ով կամ 4.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով, ռադիոհաճախականության օգտագործման վճարի, պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, ինչպես նաեւ իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով:

2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 217.2 մլրդ դրամի ծախսեր, որից 3.3 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 205.5 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 11.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.6%-ով կամ 11.6 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, ծառայությունների ձեռք բերման, աշխատավարձի, նպաստների և համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 205.5 մլրդ դրամ` 60.9%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 19.8 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 1.4 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնց առաջին կիսամյակի կատարողականը կազմել է համապատասխանաբար 59.9% եւ 55.5%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերը համապատասխանաբար 19.5% ով եւ 6%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 40.3 մլրդ դրամ` 12.4%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովելով առաջին կիսամյակի ծրագրի 56.4%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 4.3 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 62.7%-ը: Մասնավորապես` նշված գումարից շուրջ 3.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 965.4 մլն դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 19.3%-ով կամ 699.1 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 5.4 մլրդ դրամ, որը 8.4%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովել կիսամյակային ծրագրի 61% կատարողական: Հաշվետու ժամանակահատվածի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 11.1%-ը կամ շուրջ 22.9 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 9.2 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրը կատարվել է 65.3%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 37.1%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են շուրջ 76.2 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 63%-ը: Մասնավորապես` 58.04 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 18.12 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 12.9% ով, իսկ նպաստներինը` 13.2%-ով:
2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 11.7 մլրդ դրամ, որից 14.5 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ շուրջ 2.9 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 20.5%-ով կամ 3.7 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 49.9%-ով կամ 2.8 մլրդ դրամով:

2009 թվականի թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն` առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի, կատարվել է ավելի քան 21.7 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով առաջին կիսամյակում նախատեսված ֆինանսավորման 44.4%-ը: Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 34.7 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 50.6%-ը` նախորդ տարվա 8.1 մլրդ դրամ հավելուրդի դիմաց, իսկ արտաքին աղբյուրների գծով արձանագրվել է 12.9 մլրդ դրամ հավելուրդ կամ առաջին կիսամյակի ծրագրի 66.3%-ը` նախորդ տարվա շուրջ 3.3 մլրդ դրամի դիմաց:
Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում -4.1 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից` արժեթղթերից զուտ մուտքերը: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդը ներքին ֆինանսական ակտիվների գծով ֆինանսավորվել է շուրջ 38.8 մլրդ դրամի չափով` կազմելով կիսամյակային ծրագրի 58.8%-ը: Ավելի քան 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել “”Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”” ՓԲԸ-ին: 7.1 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 684.0 մլն դրամ հատկացվել է բաժնետոմսերի եւ կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով: 89.0 մլն դրամ բյուջե է մուտքագրվել նախկինում տրամադրված վարկերի վերադարձից: 2009 թվականի թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում 42.4 մլրդ դրամով օգտագործվել են ազատ բյուջետային միջոցները` կազմելով կիսամյակային ծրագրի 64.0%-ը:

Պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրներում արձանագրվել է ավելի քան 12.9 մլրդ դրամ հավելուրդ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից շուրջ 10.3 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին, որը 35.1%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 29.5 մլն դրամի վճարում: Այն 2008 թվականի պարտավորությունն է, որը Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան` 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվարին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 78.9 մլն դրամ: Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է ավելի քան 2.6 մլրդ դրամ, որից 1.8 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, շուրջ 38.8 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 349.5 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, շուրջ 12.9 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և 427.5 մլն դրամ` Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը:

AMP
15/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.20
+0.07
Եվրո (EUR)
422.20
-0.66
Ռուբլի (RUR)
4.00
-0.03
Լարի (GEL)
141.70
-0.47
33050.23
+81.90
Արծաթ
389.02
+0.75