ՊԵԿ. Կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը
Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ` «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և համապատասխան մասնագետները, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմանը, շրջանառության հարկի` հանրային սննդին վերաբերող հարկման դրույքաչափերին և պետական մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման նոր համակարգի ներդրմանը: Կառուցողական երկխոսության արդյունքում ամբողջացվել են կոմիտեի և հարկ վճարողների ներկայացուցիչների դիտարկումները: ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով մշակել քննարկված հարցերի առավել արդյունավետ լուծումները: