Ֆինանսական շուկայի տոկոսադրույքները` 2018թ. սեպտեմբեր
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. սեպտեմբերին ՀՀ առևտրային բանկերի տոկոսադրույքները վարկերի դեպքում կազմել են 12.43%, իսկ ավանդների դեպքում՝ 8.63%։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վարկերի դեպքում տոկոսադրույքն աճել է 0.37 տոկոսային կետով, իսկ ավանդների դեպքում աճը կազմել է 0.01 տոկոսային կետ։
ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակում՝ 6%։