Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել 3-3.5 դրամով
20/11/2018 16:41
Կիսվել

Փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել 3-3.5 դրամով

Համապատասխան ռեզերվներ հայթայթելու դեպքում փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում նվազեցնել 3-3.5 դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցերը քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով հանձնաժողովի 1 ամսվա աշխատանքները:

«Սակագնի իջեցման հիմքում դրված են այն բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարեն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նրանք պետք է բանակցեն արտադրող կայանների, նաև բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների հետ, որ կարողանան ռեզերվները տեղայնացնել կամ փաստագրել: Եթե հայթայթվեն միջոցներ, մենք կարող ենք փետրվարի 1-ից շուրջ 3-3.5 դրամի սահմաններում իջեցում ունենալ»,-ասաց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ սակագնի իջեցման համար ռեզերվներ են պետք: Դրանցից են ատոմային էլեկտրակայանը, ջերմային էլեկտրակայանը: Ռեզերվ է նաև այն, որ պետք է իջեցվի ՀԷՑ-ի շահութաբերությունը: Ներկայում ՀԷՑ-ի շահութաբերությունը կազմում է 14 տոկոս, Մելքումյանի կարծիքով՝ այն պետք է իջնի 12 տոկոսի:  Մելքումյանը ռեզերվ է համարում նաև կորուստների նվազեցումը: «Էլեկտրաէներգիայի սակագնի մեջ դրված է 11.03  տոկոս կորուստ, բայց փաստացի 9.5 տոկոս կորուստ ունենք: Եվ այդ կորուստները 2020-ին պետք է իջնեն մինչ 7.4 տոկոսի: Մենք առաջարկում ենք 2019-ին կորուստները նվազեցնելով հասցնել 7.5 տոկոսի: Կորուստների ավելի արագ նվազեցումն էլ կարտահայտվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ»,-նշեց նա:

Նրա կարծիքով՝ ծախսերի օպտիմալացում պետք է արվի: Մելքումյանը նշեց, որ այսօր ատոմային էլեկտրակայանում ընթանում են ռեսուրսի երկարացման լայնածավալ վերանորոգման աշխատանքներ: «Հաջողվել է զուգահեռ իրականացնել աշխատանքներ, որ ատոմակայանն ավելի աշխատի, և մոտ 20-25 մեգավատի լրացուցիչ ռեզերվ է բացահայտվել: Եվ կարող ենք արձանագրվել, որ 1-1.5 դրամի էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման ռեզերվ ունենք»,-նշեց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով իջեցնելու համար անհրաժեշտ է 27 մլրդ դրամ: Այսինքն՝ սակագնի իջեցման համար պետք է հայթայթվեն ռեզերվներ։ 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2