Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԵՎ ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎՈՒՐՈՒԴԱԿԻՍԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
05/06/2009 13:29
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԵՎ ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎՈՒՐՈՒԴԱԿԻՍԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀՀ ֆինանսենրի նախարարությունից հայտնում են, որ այսօր` հունիսի 5-ին, նախարար Տիգրան Դավթյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ստորագրեցին Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի կողմից հաստատված «Կրթության որակ և համապատասխանություն» ծրարի «ԿՈՀԾ II» ֆինանսավորման նպատակով հատկացվող ԱՄՆ 25 միլիոն դոլարին համարժեք վարկային համաձայնագիրը: Միջազային զարացման ընկերակցության վարկը կօժանդակի ՀՀ կառավարությանը`  Հայաստանի կրթական համակարգի որակի ու համապատասխանության բարելավմանը և շրջանավարտներին մրցունակ կրթություն տրամադրելուն ուղղված քայլերում: Այս ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կրթական բարեփոխումներին աջակցելու հանձնառության երկրորդ ծրագրի երկրորդ փուլն է:

Կրթությանի որակի և համապատասխանության ծրագիրն ունի երկու գլխավոր բաղադրիչ`

1. Միջնակարգ կրթության որակիբարելավում. այս բաղադրիչի շրջանակում կբարելվավվի մոտավորապես  8,750 երեխաների պատրաստվածությունը միջնակարգ կրթություն ստանալու հարցում, իսկ 140 խոցելի համայնքներ կօգտվեն նախադպրոցական կրթության որակի բարելավմանն ուղղված նպատակային դրամաշնորհներից: Ուսուցման որակը կբարելավվի արված դպրոցի 2750 ուսուցչի և 150 տնօրենների վերապատրաստման ու դպրոցների ցանցի ստեղծման միջոցով: Կշարունակվի բոլոր դպրոցները ժամանակակից տեխնոլոգիաներով զինելու, հեռավոր շրջանների ավելի քան 400 դպրոցներ ինտերնետ կապով ապահովելու և այդ տեխնոլոգիաները ուսուցման բարելավմանը  ծառայեցնելուն ուղղված օժանդակությունը :

2. Բարձրագույն կրթությունը Եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնող բարեփոխում. ծրագիրը կստեղծի և կամրապնդի բարձրագույն կրթության Որակի ապահովման ազգային համակարգ Կստեղծվի Համալսարանական կրթության կառավարման տեղեկատվական ինտեգրացված համակարգ (ՀԿԿՏԻՀ), որը կօժանդակի քաղաքականության պլանավորման, կառավարման, մոնիտորինգի և կրթության գնահատմանը: Այս բաղադրիչը կօգնի նաև մշակել ու ներդնել բարձրագույն կրթության   կայուն ֆինանսավորման համակարգ, որով կնախատեսվեն ուսանողական վարկեր և համալսարանները ֆինանսավորող Նորարարության մրցակցային հիմնադրամ:
Ծրագրի առաջին փուլը զգալի ձեռքբերումներ է արձանագրել: Մշակվել է Ազգային ուսումնական ծրագիրը, Գնահատման և թեսթավորման կենտրոնի ստեղծմանը զուգահեռ ներդրվել է աշակերտների առաջադիմության քննման թափանցիկ համակարգ և բարելավվել են կարողությունները և այլն:

Վարկը Հայաստանին կտրամադրվի ՄԶԸ ստանդարտ պայմաններով, ներառյալ 20 տարի մարման ժամկետն ու 10 տարի արտոնյալ ժամկետը:

1992-ին  ՀԲ-ին, իսկ 1993-ին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր, Հայաստանի ստանձնած պարտավորությունները կազմում են 1187 միլիոն ԱՄՆ դոլար:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6