Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Beeline. նոր ակցիա` ինտերնետի փաթեթը ամսվա վերջ չի «զրոյացվի»
05/02/2019 15:33
Կիսվել

Beeline. նոր ակցիա` ինտերնետի փաթեթը ամսվա վերջ չի «զրոյացվի»

Beeline-ը նոր ակցիա է անցկացնում «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդների համար և հայտարարում է նշված փաթեթների պայմանների բարելավման մասին։

2019 թ․ փետրվարի 1-ից սկսած «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար գործում է ակցիա, որի շրջանակում փաթեթի ժամկետի ավարտին չսպառված ինտերնետի ծավալը չի «զրոյացվում», այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։ Բաժանորդը պետք է միայն ժամանակին երկարաձգի փաթեթի գործողության ժամկետը։ Ակցիան հասանելի է «Սմարթ» փաթեթների նոր և գործող բաժանորդներին և գործում է մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը։

Բացի այդ, փետրվարի 1-ից սկսած «Սմարթ 5500» և «Սմարթ 7500» փաթեթների կանխավճարային և հետվճարային բաժանորդները ամսական ստանալու են համապատասխանաբար 10 և 15 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկինում 7 և 12 ԳԲ փոխարեն։

«Այսօր շարժական ինտերնետը պարզապես հաղորդակցման միջոց չէ, դա նաև որակյալ մեդիա նյութեր են, բարձր որակի վիդեո ու երաժշտություն և այլն։ Մենք Beeline-ում ցանկանում ենք, որ մեր բաժանորդները կարողանան այդ ամենն իրենց թույլ տալ, ընդ որում նույն գումարի դիմաց։ Համոզված եմ, որ նոր առաջարկը մեր «Սմարթ» սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ կդարձնի», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ չօգտագործված ինտերնետի, րոպեների և հաղորդագրությունների հաջորդ ամսվան փոխանցումը «Սմարթ» հետվճարային փաթեթների համար գործում է 2016 թ․ ապրիլից։ Չօգտագործված ինտերնետի հաջորդ ամսվան փոխանցման ակցիան չի գործում «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթների բաժանորդների համար Երևանում և «Սմարթ 990»՝ մարզերում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08