Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Uber-ը պլանավորում է $10 միլիարդի IPO իրականացնել
12/04/2019 18:51
Կիսվել

Uber-ը պլանավորում է $10 միլիարդի IPO իրականացնել

Uber-ի IPO-ն կարող է դառնալ ամենամեծը 2014 թվականից, երբ Alibaba Group-ը $25 միլիարդի բաժնետոմսեր էր տեղաբաշխել։

Uber-ը (տաքսիներ օնլայն պատվիրելու սերվիս) բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման (IPO) ժամանակ պլանավորում է $10 միլիարդի արժեթղթեր տեղաբաշխել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, հղվելով տեղեկացված աղբյուրի վրա, ով ցանկացել է մնալ անոնիմ, տեղեկության գաղտնիության պատճառով, դրա շնորհիվ ընկերության IPO-ն կդառնա ամենամեծը, որը չի եղել 2014-ից սկսած, երբ չինական Alibaba Group-ի վաճառված բաժնետոմսերի գումարը հասել էր $25 միլիարդի։

Uber-ի IPO-ի գրանցումը ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովում (SEC) նախատեսվում է ապրիլի 11-ին, պատմում են գործակալության ներկայացուցիչները։ Ներդրողների հետ հանդիպումների շաբաթը (roadshow) IPO-ի գնահատման համար սկսվելու է ապրիլի 29-ից։ Uber-ի բաժնետոմսերի վաճառքը Նյու Յորքի ֆոնդային բորսայում նախատեսվում է սկսել մայիսի սկզբին: Ըստ տեղեկատվության, այդ ծրագրերը կարող են փոխվել շուկայական պայմանների ազդեցության ներքո:

Լրատվական գործակալությունը նշում է, որ roadshow-ի ժամանակ Uber-ի գլխավոր տնօրեն Դարա Խոսրովշախը (2017 թվականին նա փոխարինել է ընկերության հիմնադիր Տրեվիս Կալանիկին այս պաշտոնում) պետք է համոզի ներդրողներին, որ նա կարողացել է փոխել ընկերության մշակույթը վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած սկանդալներից հետո: Նրանք կապված էին, օրինակ, աշխատակիցներից մեկի նկատմամբ աշխատավայրում սեռական ոտնձգությունների, Uber-ի ինքնակառավարվող ավտոմեքենաներից մեկի վթարի հետ, որի արդյունքում մարդ էր մահացել: Եվ այն հանգամանքի, երբ տեղի էր ունեցել միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսք, որը թաքցվել էր այդ հարցով կարգավորողներից, օգտագործելով անօրինական ծրագրեր, մրցակիցներին լրտեսելու, արտերկրում կաշառք տալու մեղադրանքների համար և այլն:

Uber-ը ակնկալում է, որ IPO-ով ընկերությունը կգնահատվի $90-100 միլիարդ, նշում է Reuters-ը: Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ նախորդ տարվա հոկտեմբերին Goldman Sachs-ը և Morgan Stanley-ին գնահատել էին այն $120 միլիարդ: Հնարավոր գնահատականի վերանայումը տեղի է ունեցել Հյուսիսային Ամերիկայում Uber-ի հիմնական մրցակից՝ Lyft ընկերության կողմից ֆոնդային բորսայում տեղակայվելուց հետո: Նրա բաժնետոմսերը վաճառքների 11 օրվա ընթացքում (մարտի 29-ից մինչև ապրիլի 9-ը) ընկել էին առաջարկված գնից ցածր ($72-ից մինչև $67.44 մեկ բաժնետոմսի համար), իսկ ընկերության գինը նվազել է $24 միլիարդից մինչև $19.3 միլիարդ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91