Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ինչպես Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտը 4 տարում 1 մլրդ դոլար արժողությամբ բիզնես հիմնադրեց
25/04/2019 11:14
Կիսվել

Ինչպես Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտը 4 տարում 1 մլրդ դոլար արժողությամբ բիզնես հիմնադրեց

Ստարտափ, որն ապշեցրել է Сбербанк-ի և Тинькофф-ի ղեկավարներին: Նախկին թրեյդեր Նիկոլայ Ստորոնսկին հիմնել է ընկերություն, որը ներդրողների և բանկիրների հիացմունքի առարկան է դարձել։

2008թ․ սեպտեմբերի 15-ին Lehman Brothers ներդրումային բանկը սնանկ ճանաչվեց, և նրա աշխատակիցները հենց այդ օրը ստիպված էին լքել բանկը։ Նրանց թվում էր 24-ամյա Նիկոլայ Ստորոնսկին։

Նրա կողմից ստեղծված Revolut ընկերությունը այսօր 1,7 մլրդ դոլար է գնահատվում, իսկ Ստորոնսկիի սեփական կարողությունը՝ 500 մլն դոլար (№199)։ Ծառայությունն օգտագործողների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ 2017թ․-ին կազմակերպության եկամուտը կազմել է 12,8 մլն ֆունտ ստերլինգ։ Revolut-ը մոբայլ հավելված է բազմարժույթային բանկային դեբետային քարտով, որը թույլ է տալիս դրամական միջոցները փոխանակել մեկ արժույթից մյուսին՝ միջբանկային փոխարժեքով, փոխանակել կրիպտոարժույթներ, իրականացնել անվճար դրամային փոխանցումներ դեպի աշխարհի ցանկացած կետ, ինչպես նաև ձեռք բերել ապահովագրություններ և վճարել վարկեր։ Ինչպ՞ես է հաջողվել նախկին թրեյդերին 4 տարվա ընթացքում ստեղծել նման ընկերություն և հայտնվել Forbes-ի ցուցակում։

Lehman Brothers-ի սնանկացումից հետո Ստորոնսկիին աշխատանք են առաջարկում նախ Nomura ճապոնական խոշոր բրոքերային ընկերությունում, ապա նաև Credit Suisse շվեյցարական ներդրումային բանկում։ Revolut-ի գաղափարը նրա մոտ հղացավ 2014թ․-ին․ «Ես արդեն հասել էր առաստաղին և բանկում ոչինչ չունեի անելու։ Ես թողեցի ամեն ինչ և ստարտափ հիմնեցի», – «Русские норм»-ի հետ հարցազրույցում նշել է Ստորոնսկին։

Նրա առաջին գաղափարը բազմարժույթային բանկային քարտն էր, որը թույլ կտար շահավետ կուրսով արժույթներ փոխանակել ճանապարհորդելիս։ Պրոյեկտի առաջին ներդրողը հենց ինքը Ստորոնսկին էր՝ իր 300,000 ֆունտ ստերլինգ ներդրած խնայողություններով։ Ամիսներ անց ձեռնարկատերը ստարտափ հրավիրեց Deutsche Bank-ի նախկին ծրագրավորող Վլադ Յացենկոյին, որը դարձավ տեխնիկական ղեկավարը։ Revolut-ի առաջին նախատիպը պատրաստ էր 2015թ․-ի սկզբին, իսկ 2015թ․-ի հուլիսին հավելվածը ամբողջովին գործարկվեց։ «Շատ դժվար էր, երբ առաջին օրերին 2000 մարդ էր այցելում։ Թիմում ընդամենը 4 հոգի էինք և ևս 2-ը՝ որպես օգնական ուժ», – պատմել է Յացենկոն լոնդոնյան ռուսալեզու Zima Magazine ամսագրին։

Նախնական բիզնես պլանի համաձայն, Revolut-ն իր առաջին տարում պետք է ունենար 30,000 օգտատեր։ Իրականում օգտատերերը 10 անգամ ավելին էին առաջին մեկ տարվա արդյունքում․ «Երբ ես գրում էի բիզնես-պլանը, ես առանց մտածելու պարզապես 30,000 նշեցի՝ ենթադրելով, որ այդ թիվը կարող է ինչպես ավելի փոքր լինել, այնպես էլ՝ ավելի մեծ։ Արդյունքում 10 անգամ ավելին էր», – պատմում է Ստորոնսկին Forbes-ի հետ հարցազրույցում։ 2015թ․-ին գործարկվելուց գրեթե անմիջապես հետո Revolut-ը փորձեց ռուսական շուկա մտնել, սակայն հանդիպեց խնդրի․ ռուսական բանկային քարտերի համալրման համար ծառայությունը ստիպված էր լինելու յուրաքանչյուր փոխանցումից 2% վճարել։ Այսպիսով, 2016թ․-ի աշնանը ընկերությունը հայտարարեց, որ դուրս է գալիս Ռուսաստանից։

«Սա հիանալի գործիք էր բրիտանական շուկայի համար։ Թույլ տալով հաճախորդներին փոխանակել արժույթ ինտերբանկի միջոցով՝ նրանք առանց ծախսերի ամեն օր հազարավոր հաճախորդներ էին ներգրավում։ Նման բան ոչ ոք նախկինում չի արել», – պատմում է Forbes-ի աղբյուրը՝ ռուսական վենչուրային շուկայից։ Revolut-ը արագ աճեց և առաջին կես տարում ներգրավեց 100,000 հաճախորդների։ Նիկոլայ Ստորոնսկին մեկ անգամ չէ, որ ասել է, թե մարքեթինգի վրա ընկերությունը ոչինչ չի ծախսել, և աշխատել է սարաֆանային ռադիոն։

2018թ․-ին Սոչիում կայացած «Финополис» ֆորումի ընթացքում Тинькофф Банк-ի հիմնադիր և միլիարդատեր Օլեգ Տինկոֆը քննադատել է Revolut-ը և Նիկոլայ Ստորոնսկիին․ «Ֆինտեխերը պետք է մեծ կազմակերպություններին ցույց տան, թե ինչպիսին պետք է լինեն տեխնոլոգիաները։ Պարզապես միջնորդավճարներից ազատվելը rocket science չէ։ Սա ֆինտեխի շրջանավարտին համապատասխան մակարդակ չէ»։ Իրականում նրանք ծանոթացել էին ֆորումից շատ ավելի առաջ, երբ Revolut-ը նոր էր մասնակցում Մեծ Բրիտանիայի ակսելերատորին։ 2014 թ․-ին Ստորոնսկին առաջին անգամ դիմեց Տինկոֆին՝ իր պրոյեկտի համար ներդրումներ ակնկալելով։ Հետագայում նա ձեռնարկատիրոջը դիմեց նաև Մոսկվայում և դիմեց խորհրդատվության՝ Ռուսաստանում իր պրոյեկտի գործարկման վերաբերյալ։ «Կոլյայի հետ ես ծանոթացել եմ տարի առաջ Լոնդոնում, երբ նա իր ստարտափի համար ներդրում էր փնտրում։ Ես նայեցի պրոյեկտը, բայց այն ժամանակ չհավատացի դրա հաջողությանը, և դա ինձ համար նորմալ է, քանի որ ես պրոֆեսիոնալ ներդրող չեմ», – ասել է Տինկոֆը Forbes-ին։ Հետագայում նա պատրաստ էր գնել Revolut-ը, եթե Ստորոնսկին համաձայներ ընկերությունը ամբողջովին վաճառել։ Ստորոնսկին ասում է, որ երբեք նման առաջարկներին լուրջ չի վերաբերել։

Եվս մեկ բանկիր, որը հիացած է Ստորոնսկիով և նրա ֆինտեխ նախագծով, “Сбербанк”-ի ղեկավար Գերման Գրեֆն է։ Նա արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է ռուսական խոշորագույն բանկը վերածել թվային էկոհամակարգի։ Գրեֆին ոգեշնչել են առցանց փոխանցումների և փոխարժեքների փոխանակման ոլորտում Revolut-ի տեխնիկական լուծումները։ Հավաստի աղբյուրները նշում են, որ նա ներդրման առաջարկ է արել կամ առնվազն առաջարկել է քննարկել հնարավոր համագործակցության ուղիները։«Сбербанк-ը նայն ժամանակ մշակում էր հեռախոսի միջոցով առանց միջնորդավճարի փոխանցումների համակարգը, և բանկի տնօրինությանը հետաքրքրում էին բոլոր նորարարական լուծումները», – նշում է բանկիրներից մեկը։

2015թ․-ին ռուսական շուկա դուրս գալու անհաջող փորձից հետո, Ստորոնսկին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Revolut-ին հետաքրքրում է նախ գրավել ԱՄՆ, Հարավ-Արևելյան Ասիան և Ավստրալիան Նոր Զելանդիայի հետ միասին։ «Գոյություն ունի շուկայական ծավալների և մուտքի շեմի հարաբերակցության գաղափարը։ Նույն Նահանգներում 350-400 մլն մարդիկ խոսում են միևնույն լեզվով, իսկ ահա Ռուսաստանում 150 մլն մարդ է, իսկ եկամուտների մակարդակը՝ ցածր», – բացատրեց նա։ Բացի այդ, 2016թ․-ի վերջին Revolut-ը ստացել է բանկային լիցենզիա Լիտվայում։ Միևնույն ժամանակ 2018թ․-ի հունիսին Revolut-ի ներկայացուցիչը Ռուսաստանում հայտարարել է 2019թ․-ին ծառայության մեկնարկի մասին։ Ֆինտեխ ընկերությունը պլանավորել է Ռուսաստան մտնել՝ օգտագործելով QIWI վճարային ծառայության բանկային լիցենզիան և ենթակառուցվածքները։

Վենչուրային շուկայում Forbes-ի աղբյուրը և ռուսական բանկերից մեկի թոփ մենեջերը պնդում է, որ Ստորոնսկիի թիմը չի կորցնում Ռուսաստանում սեփական բանկային լիցենզիան ունենալու հույսը և մինչ այժմ ԿԲ-ի հետ բանակցություններ է վարում։ «Մենք միշտ էլ պլանավորել ենք լինել լիարժեք համաշխարհային մակարդակով բանկ», – մեկնաբանել է Ստորոնսկին։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98