Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ՓՄՁ-ների շրջանում ֆինանսավորման պահանջարկի ցածր մակարդակը
25/04/2019 16:49
Կիսվել

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ՓՄՁ-ների շրջանում ֆինանսավորման պահանջարկի ցածր մակարդակը

Ամերիա Խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Հայաստանում ՓՄՁ-ների շրջանում ֆինանսավորման պահանջարկի ցածր մակարդակի պատճառները պարզաբանող որոշակի տվյալներ։

Հոդվածում ասված է, որ ըստ ՓՄՁ Ֆինանսավորման Ֆորումի (MSME FINANCING FORUM), զարգացող երկրներում ՓՄՁ-ների պոտենցիալ ֆինանսավորման ընդհանուր կարիքը գնահատվում է մոտ 8.9 տրիլիոն դոլար, որից ֆինանսավորվում է միայն 43.4%-ը, իսկ մնացած 5.1 տրիլիոնը հանդիսանում է ֆինանսավորման ճեղքը: Գնահատումն իրականացվել է 2018թ.-ին` հիմնվելով 2017թ.-ի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տվյալների վրա: ՓՄՁ-ների ֆինանսավորման ճեղք կա աշխարհի գրեթե բոլոր երկրներում և նման հսկայական ճեղքը պայմանվորված է, մի կողմից պետական ծրագրերի սակավությամբ և ՓՄՁ-ների ֆինանսավորման հետ առնչվող մեծ ռիսկերով, իսկ մյուս կողմից, ՓՄՁ-ների` ֆինանսավորում ստանալու թերահավատության հետ, ինչը հանգեցնում է ֆինանսավորման պահանջարկի ցածր մակարդակին: Այսպես, զարգացող երկրներում ՓՄՁ-ների ֆինանսավորման ճեղքը միջինում կազմում է ՀՆԱ-ի 19%-ը, մինչդեռ Հայաստանում այս ցուցանիշը գնահատվում է ՀՆԱ-ի միայն 10.8%-ը, ինչը տարածաշրջանի երկրներից ամենացածրն է:

Հարց է առաջանում. Մի՞ թե, Հայաստանում ՓՄՁ-ները բավականաչափ ֆինանսավորված են:

Ընկերությունը փաստում է, որ Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ճեղքը կազմում է մոտ 1 մլրդ 145 մլն դոլար կամ 553 մլրդ դրամ: Հետաքրքիր է, որ գերփոքր ձեռնարկությունների ֆինանսավորման կարիքը կազմում է ընդամենը 62 մլրդ դրամ (ընդհանուր գնահատված ճեղքի մոտ 11%-ը), մինչդեռ դրանց քանակը (ըստ նույն աղբյուրի) կազմում է ՓՄՁ-ների գերակշիռ մասը` մոտ 78%: Գերփոքր միավորների համար նման ցածր ֆինանսավորման կարիքը, թերևս, պայմանավորված է դրանց` մեծամասամբ ոչ ֆորմալ ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու հնարավորության հետ, այլ կերպ ասած, գերփոքր ձեռնարկությունների մեծ մասը ֆինանսավորվում են ընտանիքի անդամների, բարեկամների կամ ընկերների կողմից: Դրան հակառակ, փոքր և միջին ձեռնարկությունների (առանց գերփոքրերի) ֆինանսավորման ճեղքը միավորի հաշվով ահռելի է: Այսպես, հարևան Վրաստանի համեմատ մեկ միավոր փոքր կամ միջին ձեռնարկատիրության (առանց գերփոքրերի) հաշվով ֆինանսավորման ճեղքը Հայաստանում 5 անգամ ավելի մեծ է` կազմելով մոտ 85 մլն դրամ (Վրաստանում այս կազմում է 18 մլն դրամ): Մինչդեռ Հայաստանում փոքր կամ միջին ձեռնարկությունների ընդհանուր ֆինանսավորման ճեղքը կրկնակի փոքր է Վրաստանի նույն ցուցանիշի համեմատ (489 մլրդ 1,013 մլրդ-ի համեմատ): Այստեղից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ՓՄՁ ֆինանսավորման ճեղք / ՀՆԱ հարաբերակցության ցածր մակարդակը պայմանավորված է ոչ թե ՓՄՁ-ների բավարար ֆինանսավորմամբ, այլ նրանով, որ Հայաստանում փոքր ու միջին ընկերությունները (առանց գերփոքրերի) պարզապես շատ քիչ են:

Մասնավորապես` ըստ նույն աղբյուրի (ՓՄՁ Ֆինանսավորման Ֆորում) Հայաստանում գործում են ոչ ավել քան 5,800 փոքր ու միջին ընկերություններ (առանց գերփոքրերի), մինչդեռ Վրաստանում դրանց թիվը գերազանցում է 55,000:

Ինչո՞ւ են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունները քիչ. սրա պատճառ կարող է լինել ինչպես պետական ծրագրերի և հարկային քաղաքականության անարդյունավետությունը այնպես էլ, օրինակ, շուկաներում առկա մուտքի անցանելի արգելքները, որի հետևանքով նվազում է մրցակցությունը և ձեռնարկատիրությամբ զբաղվելու գրավչությունը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52