Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ֆինանսների նախարարություն․ Քննարկում գնումների համակարգի վերաբերյալ
29/04/2019 20:45
Կիսվել

Ֆինանսների նախարարություն․ Քննարկում գնումների համակարգի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) ՀԿ ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել քննարկում գնումների համակարգի վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության ոլորտի գնումներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ստանդարտի մշակման պետական քաղաքականությանը, մրցույթների տեխնիկական բնութագրերին և այլ հարցերի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գնումների համակարգի, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և  ռազմարդյունաբերության գնումների մասով ԱՏՁՄ ՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունները։

Կարեն Բրուտյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել ՀԿ-ի ներկայացուցիչներին նախարարության՝ գնումների բնագավառում առկա բացերը վերհանելու առաջարկին արձագանքելու և ոլորտին վերաբերող մանրամասն ու արժեքավոր առաջարկներ ներկայացնելու համար։ Նա նշել է, որ պետությունը որպես գնորդ կոնկրետ խնդիր է լուծում՝ արժեք փողի դիմաց․ «Այսինքն՝ պետությունը, հանդես գալով որպես գնորդ, պետք է տեղի ունեցող գործարքների արդյունքում ստանա համարժեք ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ»։ Բրուտյանի խոսքով՝ Հայաստանն ԱՀԿ-ի պետական գնումների համաձայնագրի անդամ երկիր է, ինչը տեսականորեն նշանակում է, որ գործող կագավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։ «Դա շատ լավ է, սակայն ոչ բավարար․ որպեսզի համապատասխանությունը անվանական չլինի, մենք պետք է իրականության մեջ ապահովենք գնման գործարքների արդյունավետությունը, օգտավետությունը և խնայողաբար լինելը», – շեշտել է Բրուտյանը։

Ըստ նախարարի առաջին տեղակալի՝ նախանշված խնդիրը լուծելու համար համակարգը պետք է մշտապես արդիական լինի՝ ժամանակի և իրականության պահանջներին արձագանքող, ուստի պետք է պարբերաբար բացահայտել առկա խնդիրները և դրանց տալ համարժեք լուծումներ։ Այս գործընթացում նշանակալի է հասարակական հատվածի, մասնավորապես, մասնագիտացված միավորումների հետ համագործակցությունը, վերջիններիս մասնագիտական կարողությունների օգտագործումը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ առաջարկները հիմնված են վերջին տարիների ընթացքում առկա խնդիրների ուսումնասիրությունների վրա: «Մեզ մասնավորապես անհանգստացնում է ոչ միայն գնումների գործընթացը, այլ էլեկտրոնային գնումների ընթացքում ՀՀ քաղաքացիների բիոմետրիկ տվյալների անվտագության ապահովումը և առհասարակ ազգային անվտանգության խնդիրները։ Հատկապես կարևորում ենք էլեկտրոնային կառավարման հետ կապված գնումները։ Մեր հանդիպումն ու համագործակցությունը կարող է արդյունավետ լինել՝ հատկապես հաշվի առնելով մեր փորձը պետական մարմինների հետ համագործակցության օրինակով. 2009 թվականից  ի վեր Միության և մաքսային ու հարկային մարմինների հետ համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը», – նշել է Կ. Վարդանյանը:

Քննարկման արդյունքում որոշվել է․

1․ գնումների համակարգի վերաբերյալ ԱՏՁՄ ՀԿ-ի առաջարկները ներկայացնել նաև պատկան այլ մարմինների քննարկմանը, դրա արդյունքներով վերանայել գործող կարգավորումները,

2․ շարունակել համագործակցությունը՝ ըստ անհրաժեշտության հանդիպել և քննարկել գնումների ոլորտում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու ռազմաարդյունաբերության գնումների մասով առաջացող խնդիրները։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69