ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ 09/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 9-ին, պետական միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 898 000 000 դրամ, ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 320 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կամել է 2 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 14.4500%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 13.9639%:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: