Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
Արամ Կայֆաջյան. Պարտատոմսերում ներդրումները կարող են դառնալ ավանդների լուրջ այլընտրանք
09/05/2019 10:24
Կիսվել

Արամ Կայֆաջյան. Պարտատոմսերում ներդրումները կարող են դառնալ ավանդների լուրջ այլընտրանք

2018թ. քաղաքական հեղափոխությունից հետո անմիջապես հայտարարվեց, որ նաև տնտեսական հեղափոխություն է իրականացվելու՝ մի շարք բաների թվում ներդրումային միջավայրն էլ բարելավելու նպատակով: «Ի՞նչ ունենք այսօր, ինչպիսի՞ն է ներդրումային միջավայրը Հայաստանում» «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը ասաց. «Վերջին ժամանակներում ներդրումային միջավայրի և առհասարակ արժեթղթերի շուկայի զարգացման մասին շատ է խոսվում, և ողջունելի է, որ ընդգծվում է դրա կարևորությունը, որովհետև, իսկապես, ներդրումային շուկայի զարգացումը, մասնավորապես կապիտալի շուկայի զարգացումը բերում է տնտեսական զարգացման և ունի մեծ կորելյացիա: Դրա մեծ օրինակներ կան աշխարհում»:

«Ներդրումային դաշտը, ըստ էության, մեզ մոտ գտնվում է քիչ թե շատ բարվոք վիճակում, համենայն դեպս՝ չէի ասի, որ դա չէ խոչընդոտը, որ ներդրումներն այդքան ակտիվ չեն հոսում: Մեր օրենսդրական և հարկային դաշտերը լոյալ են և՛ օտարերկրյա, և՛տեղական ներդրողների համար: Եթե մենք կարողանանք համախմբել հարյուր հազարավոր մարդկանց փոքր միջոցները բորսայական ներդրումների համար, դա ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մի քանի ներդրողների մեծ միջոցները»,- ասաց նա, ապա հավելեց, որ մեր տեղական ներդրողները նույնպես մեծ ռեսուրս ունեն: Մեր տնային տնտեսությունների ժամկետային ավանդները արդեն 3 միլիարդից ավել են, և այս թիվը ամեն ամիս մոտ 50 միլիոնով աճում է:

«Երկար ժամանակ է, ինչ ունենք պետական պարտատոմսերի ինստիտուտը, մենք ունենք այնտեղ և՛ դրամային պարտատոմսեր, և՛դոլարային, սակայն դրանց եկամտաբերությունը սովորաբար չի բավարարում մեր ներդրողներին, որովհետև բոլոր ներդրողները ձգտում են ավելի բարձր եկամտաբերության: Հիմա մենք ունենք նաև կորպորատիվ պարտատոմսերը, որոնք թողարկել են մասնավոր ընկերությունները: Ներկայումս ունենք 16 թողարկող՝ մոտ 300 մլն դոլարով. ունենք բավականին լավ զարգացում»,- նշեց նա:

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97