Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կոնվերս Բանկը միացել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին
17/05/2019 16:47
Կիսվել

Կոնվերս Բանկը միացել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին

Կոնվերս Բանկը միացել է  Հայ բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ)  «Կին ձեռներեցներ» ծրագրին: Այս մասին հայտարարվել է ՀԲԸՄ հիմնադրման 113-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված տոնավաճառի ժամանակ:

Տոնավաճառում ներկայացված  էր  «Կին ձեռներեցներ»ծրագրի մասնակիցների արտադրանքը՝ սնունդ, հուշանվերներ, հագուստ, աքսեսուարներ, խեցեղեն, ձեռագործ խաղալիքներ և այլն:

«Կոնվերս Բանկի ներկայությունը  շատ ոգևորիչ է:Մենք մեծապես քաջալերված և ոգեշնչված ենք մեր գործընկերությունից և համոզված ենք, որ այն շատ արդյունավետ և արգասաբեր է լինելու»,-ներկայացնելով ծրագրի նոր գործընկերոջը, ասել է  ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դալար Կազանջյանը: Նշվել է, որ ծրագրի շրջանակներում  առաջիկայում Արցախում դասընթացների կազմակերպումը հնարավոր է դարձել արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանի կողմից հիմնադրված «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ:

«Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում ՀԲԸՄ և  Կոնվերս Բանկի համագործակցությունը ընթանալու է մի քանի ուղղությամբ:

«Կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսին աջակցությունը, նրանց  համար պրոդուկտների մշակումն ու գործարկումը մշտապես եղել է Բանկի ուշադրության կենտրոնում: ՀԲԸՄ համագործակցության շրջանակում մենք ոչ միայն պատրաստ ենք մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկել բանկային ծառայությունների համալիր փաթեթ՝ արտոնյալ պայմաններով, այլև խորհրդատվություն բիզնեսի կայացման և զարգացման ողջ ընթացքում: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նաև դառնալ կամուրջ արտադրող կանանց և առևտրի, սպասարկման, ծառայությունների ոլորտում մեր գործընկերների միջև՝ նպաստելով նրանց արտադրանքի իրացմանը»,-ասել է  Կոնվերս Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Նահապետյանը:

Տոնավաճառի շրջանակում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները ցանկացողներին նվիրել են Womans քարտեր, ինչպես նաև պատասխանել են Բանկի հետ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցերի:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08