Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
2019թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 6.67%-ով
12/08/2019 17:44
Կիսվել

2019թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 6.67%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները ։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2019թ. առաջին կիսամյակի արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2018թ.-ի միևնույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 36.98%-ով կամ 1.387 մլրդ դրամով՝ կազմելով 5.138 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 11-րդ հորիզոնականում է։

Երկրորդը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝  3.803 մլրդ դրամ վճարված հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 5.50%-ով կամ 0.198 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 17-րդն է։

Երրորդ հորիզոնականում Հայբիզնեսբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 2.823 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 28.86%-ով կամ 0.632 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 28-րդ հորիզոնականում է։

Չորրորդ տեղում Ինեկոբանկն է՝ վճարած 2.457 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 16.59%-ով կամ 0.489 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 34-րդ հորիզոնականում է:

Արդշինբանկը հինգերորդն է՝ 2.143 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 16.02%-ով կամ 0.408 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 41-րդն է։

Վեցերորդ տեղում է Կոնվերս բանկը՝ 2.049 մլրդ դրամ վճարված հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 0.59%-ով կամ 0.012 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 43-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը յոթերորդն է՝ 1.634 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 43.39%-ով կամ 0.494 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 56-րդ հորիզոնականում է։

Հայէկոնոմբանկն ութերերդն է՝ վճարած 1.628 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 14.05%-ով կամ 0.2 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 57-րդ է։

Յունիբանկն իններորդն է՝ 1.371 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 22.72%-ով կամ 0.254 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 75-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը տասներորդն է՝ վճարված 1.345 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 25.10%-ով կամ 0.270 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 77-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 11-րդն է՝ 1.344 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 38.39%-ով կամ 0.373 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 78-րդն է։

Էվոկաբանկը 12-րդն է՝ վճարած 0․805 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 31.76%-ով կամ 0․194 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 113-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 13-րդն է՝ 0․770 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 18.20%-ով կամ 0.171 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 119-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 14-րդն է՝ 0․767 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 68.07%-ով կամ 1.636 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 120-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 15-րդն է՝ վճարած 0.649 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 187.76%-ով կամ 0.424 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 134-րդն է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ 0.615 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 19.69%-ով կամ 0.101 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 145-րդ հորիզոնականում է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 0.111 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 4.78%-ով կամ 0.005 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 740-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից  2019թ․ առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ մուծվել է 29.454 մլրդ դրամ հարկ, ինչը 2018թ. համանման ցուցանիշը գերազանցում է 6.67%-ով կամ 1.84 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.76%-ը։ 2018թ. առաջին կիսամյակում նշվաշ ցուցանիշը 6.18% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 11/08/19 դրությամբ՝ 476.13 դրամ), ապա բանկերի կողմից մուծված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 61.862 մլն դոլար։

2019թ. առաջին կիսամյակում ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ 1.387 մլրդ դրամով։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Բիբլոս Բանկ Արմենիան՝ 187.76%-ով։

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41