Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար
11/10/2019 11:02
Կիսվել

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ առաջնորդների միջազգային “BuissUp” դպրոցի մասնակիցների առջև: Ունկնդիրները՝ 20-30 տարեկան, տարբեր երկրներից ժամանած 70 մասնակիցներ էին:

Անդրեյ Պյատախինը երիտասարդների հետ կիսվեց իր հաջողության պատմությամբ՝ խոսելով կարիերայի և անձնային աճի մասին: Աշխատանքային փորձ ունենալով տարբեր քաղաքներում և երկրներում՝ Beeline-ի ղեկավարն ընդգծեց ինտեգրման, նոր մշակույթի ընդունման և դրանում աշխատելու կարողության կարևորությունը: Նա նաև խոսեց այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր առաջնորդին ու հաջողակ մենեջերին:

«Մասնագիտական հմտությունների կատարելագործման հարցում ձեր հիմնական օգնականներն ու ուսուցիչներն են ձեր գործընկերները, ղեկավարներն ու ենթակաները: Ամեն օր նոր հավակնոտ նպատակներ դրեք ձեռ առաջ և ձգտեք հասնել դրանց` դառնալով ավելի լավը, քան երեկ: Չկան անհասանելի նպատակներ, կարևոր է չվախենալ պարտություններից, այլ ուրախությամբ ընդունել դրանք որպես անգնահատելի փորձ, վերլուծել և եզրակացություններ անել: Հենց սա է հաջողության գաղտնիքը», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը շնորհակալական խոսք ուղղեց պատանիներին և արտասահմանցի հյուրերին. «Կարևորն այն է, որ հենց երիտասարդ սերունդն է իրականացնում այնպիսի նախագծեր, և դրանց մասնակից են դառնում նույն սերնդի այլ ներկայացուցիչներ: Տարբեր երկրներից երիտասարդները հավաքվել էն ստեղծագործելու և միասին կառուցելու իրենց պայծառ ապագան»:

Երրորդ տարին անընդմեջ անցկացվող Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի կազմակերպիչը Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամն է: Դպրոցը կապող օղակ է սկսնակների և արդեն կայացած, բարձրակարգ մասնագետների ու գործարարների միջև: Դասընթացների ու սեմինարների թեման էր «Գաղափարից դեպի իրականացում», որի շրջանակում խոսնակները WayUp ձևաչափով շոշափեցին հետևյալ թեմաները՝ խնդիրների հայտնաբերում, գաղափարի առաջացում, ապրանքանիշի առաջխաղացում, բիզնես պլանի ստեղծում և ներկայացում:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի ունեցավ Beeline-ի և Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06