Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ամերիա. Նորարարական ներդրումները ՓՄՁ-ների շրջանում
25/10/2019 12:42
Կիսվել

Ամերիա. Նորարարական ներդրումները ՓՄՁ-ների շրջանում

Նորարարական ներդրումները ՓՄՁ-ների շրջանում

Գաղտնիք չէ, որ նորարարական ներդրումները նպաստում են ձեռնարկության զարգացմանը: Նման ներդրումները թույլ են տալիս բարձրացնել ձեռնարկության արդյունավետությունը և շուկայում ձեռք բերել առավելություններ: Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի հետազոտությունների արդյունքներով, շուկայում նոր ապրանք/ ծառայություն ներկայացրած ձեռնարկությունների կշռով Հայաստանը (12.1%, 2013 թ.) առաջ է իր անմիջական հարևաններից. Վրաստանի ցուցանիշը կազմում է 8.6%, իսկ Ադրբեջանինը `1.4%: Այնուհանդերձ, Հայաստանի ցուցանիշը ցածր  է Եվրոպայի և Միջին Ասիայի երկրները միջին ցուցանիշից (27.2%):

Ի թիվս այլ մի շարք հետազոտությունների, Ամերիա խորհրդատվականի կողմից 2019 թվականին իրականացված «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019» հետազոտության շրջանակներում ևս, փորձ է կատարվել գնահատել նորարարական ներդրումներ կատարողների կշիռը Հայաստանում և գնահատել նման ներդրումների ազդեցությունը: Պատահական չէ, որ հետազոտության կենտրոնացումը սևեռվել է հենց ՓՄՁ-ոլորտի վրա, քանի որ ՓՄՁ-ները ահռելի կշիռ ունեն տնտեսության մեջ (94%), և զարգացած տնտեսություններում մեծ ներդրում ունեն կայուն զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար:

Այսպես, 2012 թվականի համեմատ, 2018-ին ավելի քիչ ՓՄՁ է հայտնել նորարարական ներդրումներ կատարելու մասին («ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019», Ամերիա ՓԲԸ): Ընդ որում, նորարարական ներդրումներ կատարողների կշիռը նվազել է, ինչպես ըստ ՓՄՁ չափի, այնպես էլ ըստ գործունեության տեսակի խմբերի:

Հարցը. Նախորդ տարվա ընթացքում, կատարե՞լ եք նորարարությունների գծով ներդրումներ Ձեր ընկերությունում:

Աղբյուր` «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019», Ամերիա ՓԲԸ

Որպես «նորարարական ներդրում» դիտարկվել է ոչ միայն յուրահատուկ արտադրանքի թողարկումը, որը ուսումնասիրվել էր Համաշխարհային բանկի կողմից, այլ նաև` արտադրական (2019, 9%), մարքեթինգային (13%) և կառավարչական նորարարությունը (3%):

Ինչպես արդեն նշվեց, 2018թ-ին նորարարական ներդրումները նվազել են բոլոր չափի ՓՄՁ-ներում, ինչը, թերևս, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում նմանատիպ ներդրումները տարիներ շարունակ չէին տալիս մրցակցային առավելություն, կապված շուկայում անառողջ մրցակցության հետ: Արդյունքում ձեռնարկությունները նախընտրում էին պարզապես չկատարել հավելյալ ծախսեր և չստանալ արդյունք: Միևնույն ժամանակ, տնտեսության այն ոլորտներում, որտեղ մրցակցության մակարդակը բարձր է, ինչպես օրինակ` «Տեղեկատվություն և կապ», «Փոխադրումներ և պահուստավորում» և ևս մի քանի ոլորտներում նորարարական ներդրումներ կատարողների կշիռը համեմատաբար բարձր է:

Նորարարական ներդրումների նվազումը կարող է բացատրվել նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) նվազումով: Մասնավորապես, 2018թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 2012թ-ի նույն ցուցանիշի կեսը:

Աղբյուրը` Արմստատ

Մասնավորապես հայտնի է, որ օտարերկրյա ներդրումները, բացի ֆինանսական հնարավորություններ ստեղծելուց, նաև տեխնոլոգիաների տրանսֆերտ ապահովող գործիք են և նորարարություններ են բերում տնտեսություն:
Հետազոտության արդյունքում պարզվեց նաև, որ 2018թ-ին նորարարական ներդրումներ կատարած ՓՄՁ-երի կշռի և ճյուղի մոտակա 1-2 տարվա սպասումների միջև կա մեծ կոռելյացիա:

2018թ. նորարարական ներդրումներն ու մոտակա տարիների աճի սպասումները


Աղբյուր` «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019», Ամերիա ՓԲԸ

Հատկանշական է նաև, որ ըստ իրականացված հարցման արդյունքների, նորարարական ներդրում իրականացնող ՓՄՁ-ները ոչ միայն ավելի լավ սպասումներ ունեն մոտակա 1-2 տարվա համար, այլ նաև ավելի շատ են ուղղված դեպի արտահանում: Սա, թերևս, կարող ազդակ հանդիսանալ տնտեսությունում արտահանման խթանմանն ուղղված ռազմավարությունը կատարելագործելու համար:

Ամփոփելով կարելի է ասել, որ ՓՄՁ-ների շրջանում դրական սպասումները նպաստում են նորարարական ներդրումների ավելացմանը և չնայած նրան, որ նմանատիպ ներդրումները 2018թ-ին 2012թ-ի համեմատ նվազել են, այնուհանդերձ, առաջիկա տարիների դրական սպասումները, հավանաբար, կբերեն նորարարական ներդրումների աճին:

Հայաստանում ՓՄՁ-ների ներկա վիճակի, սպասումների, նախասիրությունների և կարիքների մասին առավել հետաքրքիր բացահայտումների կարելի է ծանոթանալ Ամերիա ՓԲԸ «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019» հետազոտության մեջ:

Ameria Management Advisory

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2