2020թ. հունվար-մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,136 դրամ
2020թ. հունվար մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,136 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 9.2% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.5%-ով և կազմել 162,109 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.7%-ով և կազմել 203,742 դրամ։