ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 23-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը 1 500 000 000: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը սահմանված է 12%: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդի սկիզբը` ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: