ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 09/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` 2009թ.-ի հուլիսի 9-ին, բանկում կայացած AMGN36052110 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 928 188 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ:
Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը սահմանվել է 9.2200%:
Աճուրդին մասնակցել է 3 գործակալ: