ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 10/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն դոլարի և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում: Դրամի փոխարժեքը աճել է եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը փոխարժեքն աճել է 0.76 դրամով և կազմել 365.30 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.78 դրամով և կազմել 589.75 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով և կազմել է 508.17 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել է 11.33 դրամ մեկ ռուբլու դիմաց: