27/12/2010 11:33
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 24 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 56,8 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56.8 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` նախորդ շաբաթվա համեմատությամբ հաշվետու շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը գրանցել են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով վարկերի ծավալի աճ:
Դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 19.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 29.9 մլն ԱՄՆ դոլար:
22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
Արծաթ
668.5
+5.04
