Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2010Թ.-Ի ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 8,9 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 2,3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ԴԻՄԱՑ
15/03/2011 18:24
Կիսվել

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2010Թ.-Ի ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 8,9 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 2,3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ԴԻՄԱՑ

Այսօր`մարտի 15-ին, տեղի է ունեցել Երևանի ավագանու 5-րդ  նստաշրջանի երկրորդ  նիստը, որի շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետը ավագանու հաստատմանն է ներկայացրել Երևան քաղաքի 2010թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, համաձայն որի` Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 48785112.4 հազ. դրամ, կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են  94.0%-ով:
Բյուջե փաստացի մուտքագրվել է 2338188.8 հազ. դրամ կամ կատարողականը զիջել է ծրագրված ցուցանիշին 1420255.1 հազար դրամով, ինչը պայմանավորված է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե նախատեսված հատկացումների թերակատարմամբ` անհրաժեշտության բացակայության պատճառով:
Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 47890065.1 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 88.3%-ը: Հաշետվության համաձայն` Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեի միջոցների փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմել  են  98,2%-ը:
Ընդհանուր առմամբ, Երևան քաղաքի 2010թ. բյուջեն, ըստ հաշվետվության, կատարվել է 895047,3 հազար դրամ հավելուրդով՝  նախատեսված   2315220,8 հազար դրամ պակասուրդի դիմաց։  
Քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետն ընդգծել է, որ փաստացի կատարողականների շեղումը պայմանավորված է գրեթե բոլոր ծախսերի գծով առկա տնտեսումներով։ Զեկուցողը նաև նշել է, որ անկախ աուդիտոր «Ֆինտեխ Աուդիտ» ՓԲԸ-ն ուսումնասիրել և դրական եզրակացություն է տվել հաշվետվությանը։
Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2010թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37