
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 18/06/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1,72 դրամով և կազմել 372.48 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 461.61 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 12.06 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.61 դրամով և կազմել 554.10 դրամ մեկ ֆունտի դիմաց: