ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 12/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 12-ին, կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 441 400 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 170 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 14.3200%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 14.1427%:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: