ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ 60 ԲՈՂՈՔ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 60 բողոք: Ինչպես տեղեկացնում են Հաշտարարի գրասենյակից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 60 բողոքներից 10-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ):
Հաշտարարի քննությանը ենթակա 50 բողոքներից 18-ը հոկտեմբեր ամսին ստացվել են գրավոր տեսքով, ընդ որում այս բողոքներից 3-ը կապված են