18/03/2011 15:11
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ – ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ-ՈԼՈՐՏՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր բանկային համակարգն ամենամրցակցային բիզնես-ոլորտն է Հայաստանում: Այսպիսին է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների գնահատականը ՀՀ բանկային համակարգին: Ինչպես այսօր` մարտի 18-ին, հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում նշեց բանկի Գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում բանկերի կողմից մատուցված ծառայությունների որակը զգալի աճել է` մոտենալով զարգացած երկրներում մատուցվող ծառայությունների մակարդակին, և, միևնույն ժամանակ, էականորեն մեծացել է մրցակցությունը ոլորտում: Ըստ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի Գլխավոր ֆինանսական տնօրենի` ՀՀ բանկային համակարգի կայունության և զարգացվածության մասին է խոսում նաև այն փաստը, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ բանկային համակարգում որևէ լուրջ խնդիր չարձանագրվեց: ՀՀ բանկային համակարգի զարգացումը և ոլորտում մրցակցության աճը Գևորգ Թուռումյանը պայմանավորեց Հայաստան օտարերկյա բանկերի մուտքով:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
