ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 9 ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը ներկայացել է 11 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին: 2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 3 քննություն, որոնց արդյունքներով 31դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 01.03.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 397 հաշվապահ: